Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանի «սև ցուցակում» նաև Արցախի նախագահների, ռազմական ղեկավարների անուններն են

Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին է փոխանցել այն անձանց  ցուցակը, ովքեր պետք է տեղափոխվեն Բաքու՝ նախքան դեպի Հայաստան մարդասիրական միջանցքի բացումը։

Նրանց թվում են Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, ինչպես նաև կառավարության և ռազմական ղեկավարներ։

Ընդհանուր առմամբ՝ ցուցակը ներառում է 30 հազար արցախցի տղամարդու, որոնք, ըստ Ադրբեջանի, ահաբեկիչներ են և իբր Ադրբեջանի տարածք Ղարաբաղի օկուպացիային են մասնակցել։

Տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանցիներն այրում են Արցախի պետական արխիվները։