Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանի ՊԱԾ-ն Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի «հանցանքի» վերաբերյալ տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանը «զինված խմբավորումներ ստեղծելու և նրանց գործունեությունը կազմակերպելու»  մեջ է  մեղադրում Արցախի նախագահներին։

 Թշնամու պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը տեսանյութ է հրապարակել, որտեղ իբր հիմնավորում է, թե ինչու է քրեական գործ հարուցվել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկսայանի, Դավիթ Իշխանյանի և Արայիկ Հարությունյանի դեմ։

Նշվում , որ  2023 թվականի հոկտեմբերի 3-ին Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողությունների արդյունքում բերման ենթարկվածները՝ 1957 թվականին, Ստեփանակերտում  ծնված Արկադի Ղուկասյանը,   Բակո Սահակյանը՝ ծնված 1960 թ., նույն քաղաքում և 1958 թվականին ծնված, ծնունդով Հադրութի շրջանից Դավիթ Իշխանյանը քրեական պատասխանատվության են ենթարկվել ԱՀ ՔՕ 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն՝ կազմակերպված զինված խմբի կողմից՝ հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի բազմակի օգտագործմամբ), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 214-3.2 (ահաբեկչության նպատակով կազմակերպչական վարժանքներ), 228։

Քրեական գործով այս պահին շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները. նշված է Ադրբեջանի ՊԱԾ հաղորդագրության մեջ։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն առևանգված ու գերեվարված են։ Ադրբեջանը շարունակում է նրանց ապօրինաբար պահել գերության մեջ, հրապարկել այնպիսի տեսանյութեր, որոնցում ցուցադրաբար արհամարհվում ու նսեմացվում են Արցախի Հանրապետության կայացման գործում մեծ ներդրում ունեցող գործիչները։