Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Եվրախորհրդարանն Ադրբեջանից համաներում է պահանջել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջել է, որպեսզի Ադրբեջանը հանձնառություն ստանձնի՝ համաներում հայտարարելու մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը և դրանից հետո ձերբակալվածների, այդ թվում՝ տարածաշրջանի նախկին պաշտոնյաների նկատմամբ:

Եվրախորհրդարանը նաև Ադրբեջանից պահանջել է պաշտպանել հայ համայնքի այն ներկայացուցիչների ունեցվածքը, որոնք ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից: