Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով այսօր մտել է Սիրիա

Թուրքիայի Քիլիս քաղաքում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված ադրբեջանական գազի՝  Սիրիա փոխադրման մեկնարկին։

Միջոցառմանը մասնակցեցին չորս երկրների ներկայացուցիչներ՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Սիրիայից և Քաթարից։

Ադրբեջանի  էկոնոմիկայի նախարար, SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը հայտարարել է, որ ԱԱլիևի և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև անցումային շրջանի համար 2025 թվականի ապրիլի 11-ին Անթալիայում, ապա այս տարվա հուլիսի 12-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ադրբեջանական գազի արտահանումը Սիրիա Թուրքիայի միջոցով սկսվել է հնարավորինս շուտ։

Գազը կմատակարարվի Թուրքիայի սահմանին գտնվող Քիլիս քաղաքով, այնուհետև կհասնի Հալեպում և Հոմսում գտնվող էլեկտրակայաններ, որտեղ այն կօգտագործվի էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Ակնկալվում է, որ արտահանումը կհասնի մոտավորապես 1200-1300 մեգավատտ արտադրողականության։