Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա տեղափոխվել է ԱԱԾ

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում
ԱԱԾ աշխատակիցները Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ Շամշյանի տեղեկություններով, վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Շենքում է եղել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը երեկ հայտարարություն է տարածել.

«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։

Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ:»