Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱԱԾ-ն «Խաղաղության խաչմերուկի» ստորաբաժանում ունի արդեն

Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծ։. Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը. նոյեմբերի 2-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է:

«Իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, և բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: