Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ֆրանսիան պատրաստվում է ԼՂ հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Le Figaro-ն տեղեկացել է Ֆրանսիայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւ նախաձեռնելու մտադրության մասին։

Ֆրանսիան պատրաստվում է բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Արցախի  120 հազար բնակիչներին օգնելու համար. գրում է Le Figaro-ն։ 

Հրապարակման համաձայն՝ Փարիզն ու Ֆրանսիայի խոշոր շրջաններն իրենց հերթին հաջորդ շաբաթ մարդասիրական օգնություն կուղարկեն Հայաստան։