Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

1.500 դոլար մրցանակ. «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը հայտերի ընդունումն սկսում է սեպտեմբերի 1-ից

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտնում է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկի մասին։

Ավանդաբար ընդունվում են նախորդ տարվա,  այսինքն՝ 2022 թվականի ստեղծագործությունների հայտերը 4 անվանակարգում՝ գրականություն, հայագիտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ։

 «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը միջազգային է և անց է կացվում 29-րդ անգամ։ Մասնակիցները նախորդ տարիներին եղել են ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից, որոնք նաև մրցանակների են արժանացել։

Հաղթողներին դրամական պարգև է տրվում ՝   շնորհիվ Շաքե Թեքեյան-Ղազարյան հիմնադրամի ֆինանսական աջակցության։

4 անվանակարգերում «Վահան Թեքեյան» մրցանակակիրները կստանան 1500-ական  դոլարին համարժեք դրամական պարգև։

Մրցույթին մասնակցել ցանկացողները

•     www.armtmm.com կայքում պետք է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-

       ը ներառյալ լրացնեն մասնակցության հայտը՝ նեկայացնելով 2022  

       թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ  

       տեղեկատվություն, 
• մինչ հայտը լրացնելը, անհրաժեշտ է ծանոթանալ մրցույթի պայմաններին,
• հայտերի լրացումը հասանելի կլինի սեպտեմբերի 1-ից, 
• սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի, 
• հայտը կհաստատվի կամ կմերժվի` Ձեր էլեկտրոնային հասցեին հետադարձ   

  նամակով։ 

Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության անվանակարգերը նախկինում հասել են 13-ի՝ ընդգրկելով գիտության ու մշակույթի բազմաթիվ ոլորտներ։ Այս տարի գնահատելով 2022 թվականի աշխատանքները գրականության, հայագիտության, կերպարվեստի ու կիրառական արվեստի ոլորտների՝ ընդհանուր առմամբ 4 անվանակարգերում՝  մրցանակաբաշխության նախաձեռնողները հույս ունեն, որ էլի կգան լավ ու բարի ժամանակներ, անվանակարգերը էլի կանցնեն մեկ տասնյակը։ Ազգապահպան, մշակութային  նախաձեռնությունները պետք է շարունակվեն ամեն գնով։

 «Վահան Թեքեյան մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքները գնահատելու է պրոֆեսիոնալներից կազմված հանձնաժաղովը։ Նշենք, որ անցած 28 տարիներին «Վահան Թեքեյան» մրցանակ է շնորհվել գիտության ու մշակույթի 200-ից ավելի գործիչների։

Մանրամասները՝ տեսանյութում.