Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերգեյ Լավրովի և Մարիա Զախարովայի հայտարարությունները ցնցող էին. Հրանտ Բագրատյան

22/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Այս մաին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով  Նոյեմբերի 9-ի հաղորդակցությունների ապաշրջափակման կետի հետ կապված զարգացումներին:

«Երեկ չէ մյուս օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի և Մ. Զախարովայի հայտարարությունները ցնցող էին։ Չգիտեմ նկատել ու հասկացե՞լ եք դրանց իմաստը։ Ի՞նչ էին նրանք ասում։ Լավրովն ասում էր, որ Հայաստանը սաբոտաժում է իր իսկ ստորագրած փաստաթղթերը։ Զախարովան ավելի կոնկրետ էր, խոսքը 2023-ի հունիսի 2-ի արձանագրության մասին է։ Ըստ Զախարովայի, այդ արձանագրությամբ, որը նախաձեռնվել էր ՀՀ վարչապետի կողմից, կոնկրետացվել են 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի դրույթները։

Մասնավորապես, Հայտարարությամբ նշված ՀՀ տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև նախատեսված անխափան ճանապարհը բոլոր դեպքերում պետք է գործի ՀՀ ինքիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ճիշտ է, ՀՀ սահմանային ու մաքսային ծառայություններն անցնելուց հետո պետք է լինի ադրբեջանական բեռնատարների ռուսական սահմանապահների կողմից հսկողություն և ուղեկցում։ Սա եղել է, հիշեցնում եմ, 2023-ի հունիսի 2-ին։ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, արդյունքում այն հայտնվել էր շրջափակման մեջ, Լաչինի միջանցքը փակ էր։ Թվում էր, թե հունիսի 2-ի այս արձանագրությունը հաջողություն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի համեմատ։

Բայց այստեղ է թաղված շան գլուխը։ Ենթադրում եմ, որ Արևմուտքի ճնշման տակ Փաշինյանը ստիպված ջուրն է լցնում այս «հաջողությունը»։ Արևմուտքն ասում է. ոչ մի ռուս սահմանապահների հսկողություն չպիտի լինի։ Եվ որպեսզի Ադրբեջանին շահագրգռի իր նկրտումների նկատմամբ ավելացնում է. ՀՀ տարածքով պետք է լինի միջանցք, միջին միջանցք։ Օ`Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն երազում է այդ միջանցքի մասին։

Պարզ է, դրանով տարածաշրջանից դուրս կթողնվեն ՌԴ-ն և Իրանը։ Եվ Հայաստանն, իրոք, սաբոտաժի ենթարկում 2023-ի հունիսի 2-ի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները։ Ճանապարհը դառնում է միջանցք։ Ավելին, ՀՀ նախաձեռնությամբ սահմանազատման գործընթացից ՌԴ-ն դուրս է մղվում։ Մինչդեռ ռուսների մոտեցմամբ մեր ստանալիքն ավելին պետք է լիներ։ Հիմա մենք ի՞նչ գործ ունենք Արևմուտք – ՌԴ հակասության հետ։ Մենք ՀՀ անվտանգության ու ամբողջականության խնդի՞րն եք լուծու՞մ, թ՞ե փորձում ենք հաճոյանալ Արևմուտքին։

ՀԳ. Սրանով Փաշինյանի դավաճանական դիրքորոշումը չի վերանում։ Ո՞վ էր տեղյակ 2023-ի հունիսի 2-ի եռակողմ արձանագրությունից։ Իսկ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի արձանագրությունը։ Իսկ 2021թ հունվարի՞նը։ Իսկ 2020թ դեկտեմբերի 18-ի՞նը։ Ո՞վ է տեսել դրանց տեքստը։ Ընդհանրապես քա՞նի նման թուղթ կա։ Սա ի՞նչ բան է։

Ն. Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Իսկ ՀՀ նախագահնե՞րը։ Սահմանադրությամբ նրանք են պետության գլուխը։ Իրականում և Ա. Սարգսյանը, և Վ. Խաչատուրյանը իրենց դրել են վարունգի տեղ. իբր թե տեղյակ չեն այդ արձանագրություններից։ Կոմֆորմիստներ։ Իսկ մի քանի, իբր թե արևմտամետ, դիզերտիրներ ձվեր են նետում բելառուսական դեսպանատան ուղղությամբ։ Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար․ «Սիվիլնեթ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար․ «Սիվիլնեթ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական