Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար․ «Սիվիլնեթ»

22/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սիվիլնեթ»-ը գրում է․ «Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ․ այս մասին ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրների քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների և տարածքների հետ՝ ըստ Պետդեպարտամենտի 2022-ին թարմացված տվյալների:

Եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:

«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին»,- երեքշաբթի ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

«Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշվում է պատասխանում։

Պետդեպարտամենտը «այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի» կամ այս գործարքի հաստատման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Բանակցությունները սովորաբար ձգվում են տարիներ: Անցյալ տարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Ֆիլիպինների հետ մեկ տարի տևած միջուկային բանակցությունները ամենաարագն էին Միացյալ Նահանգների պատմության մեջ նման համաձայնագրի շուրջ համաձայնության գալու առումով:

Խորապատկերը

Սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները կամ Հայաստանը հրապարակայնորեն հաստատում են, որ Երևանը դիմել է ԱՄՆ քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրին միանալու համար:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ամռան սկզբին ասել էր, որ միջուկային հարցերով «գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է»՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ավելի ուշ, էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը դիմել է Միացյալ Նահանգներին խորացնելու միջուկային գործընկերությունը՝ չհստակեցնելով, թե ինչի է ձգտում Երևանը։

Երևանը և Վաշինգտոնը 2022-ին արդեն իսկ ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ըստ Պետդեպարտամենտի կայքի տեղեկանքի՝ դա սահմանում է «համագործակցության շրջանակը», սակայն կանաչ լույս չի վառում միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար, ինչպես «123-րդ համաձայնագիրը»:

ԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի համար

Հայաստանը մեծապես կախված է միջուկային էներգիայից։ Ներկայում Մեծամորի ատոմակայանը բավարարում է երկրի էներգիայի ընդհանուր կարիքների մոտ մեկ երրորդը։

Վաղ 1980-ականներին գործարկված կայանի շահագործման ժամկետն ավարտվում էր 2017-ին, սակայն վերազինումից հետո շահագործման ժամկետը երկարացվել է 19 տարով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը անցյալ տարի հայտարարել է, որ Հայկական ատմոկայանը համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին:

Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ամբողջովին կախված է «Ռոսատոմից»՝ Ռուսաստանի պետական միջուկային էներգետիկ կորպորացիայից՝ թե՛ վառելիքի մատակարարման, թե՛ տեխնոլոգիական վերազինումների առումով: Դեռ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը 65 մլն դոլարի արդիականացման և վերանորոգման պայմանագիր է կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ ատոմակայանը մինչև 2036-ը շահագործելու համար: Դրանից հետո այն պետք է շահագործումից հանվի և փոխարինվի:

Կառավարությունն օգոստոսի սկզբին ստեղծեց պետական ընկերություն Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ընկերությունը կներկայացնի իր ծրագիրը, թե որ երկրի տեխնոլոգիայով ու ինչ հզորությամբ կկառուցվի նոր ատոմակայանը։

Հայաստանի պաշտոնյաների կողմից ավելի վաղ եղել էին հայտարարություններ, որ Հայաստանը մտադիր է դիտարկել ատոմակայանի փոխարինման տարբերակներ Չինաստանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից և Միացյալ Նահանգներից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերգեյ Լավրովի և Մարիա Զախարովայի հայտարարությունները ցնցող էին. Հրանտ Բագրատյան

Հաջորդ գրառումը

Էբրահիմ Ռաիսիի այրին հարցազրույց է տվել և քննադատել Արևմուտքին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Էբրահիմ Ռաիսիի այրին հարցազրույց է տվել և քննադատել Արևմուտքին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական