Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պիտի դատի տա՞ն, թող դատի տան ինձ. Երևանի քաղաքապետ

Քաղաքացիները շարունակում են կամայական շինարարություն իրականացել:  Ամիրյան փողոցում համայնքային հողի փոխարեն հիմա էլ բազմաբնկարանի տանիքներին են ինքնակամ շինություն տեղադրել. այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Պարզվում է՝ քաղաքացին կտուրի նկատմամբ սեփականության վկայական ունի:

«Կրակն ենք ընկել ձեռը: Ամիրյան փողոցի վրա… կարելի՞ է էդքան չսիրել Երևանը, ես չեմ պատկերացնում: Ինչ է թե մի քանի քմ ավել բուդկա ունենա, չուլան դնի էլի  երևի, զիբիլը լցնեն էդ իրանց բանի մեջ»,- նշեց քաղաքապետը:  

Ամբարձիչը տարեք, ապամոնտաժեք. հանձնարարեց քաղաքապետ Սարգսյանը:

«Ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ էնտեղ, տեսնեմ էդ քաղաքացին ինչի է այլանադակում քաղաքը: Պիտի դատի տա՞ն, թող դատի տան ինձ»- ասաց Հրաչյա Սարգսյանը: