Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Յարոսլավլ քաղաքում տարհանում է իրականացվում բազմաբնակարանոց շենքից, որտեղ այսօր տեղի է ունեցել գազի պայթյուն:
Փլուզվել են տասը հարկանի բնակելի շենքի հինգերորդից երրորդ հարկերը: Բնակիչներին այժմ տարհանում են: Telegram ալիքում գերատեսչությունն ասել է, որ զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է: Միևնույն ժամանակ, ավելի վաղ «Ինտերֆաքսը» հայտնել էր, որ առնվազն մեկ մարդ մահացել է:
Նորություններ Գազի պայթյուն Յարոսլավլի բազմաբնակարանոց շենքում