Մոսկվայում ավելի քան 320 հազար մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ամեն օր գրանցվում է մինչև 25 հազար անձ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է մայրաքաղաքի սոցիալական զարգացման փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մինչ օրս մենք պատվաստել ենք ավելի քան 320 հազար մոսկվացու: Ամեն օր պատվաստվում է 15 հազարից մինչև 20 հազար մոսկվացի, և գրանցվում է 17 հազարից 25 հազար մոսկվացի», – ասել է Ռակովան: Նա հույս է հայտնել, որ Մոսկվայում ամեն օր ավելի ու ավելի շատ բնակիչներ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ: