Իր ֆեյսբուքյան էջում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է.«Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի, այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ:
Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։
Բացի Արթուր Ղամբարյանից, ով մասնագիտորեն հիմնավորել է՝ ինչու է դեմ քվեարկել այս մառազմին, կա՞ ինչ որ մեկը, ով մասնագիտորեն բացատրել է՝ ինչու է կողմ քվեարկել եւ բացի արդեն սովորական դարձած զառանցանքից ( վստահություն, կոռուպցիա, ռեժիմ, զավթել եւ այլ տհասություններ) բացատրել է հիմքերը։
Խնդրում եմ, որպես բացատրություն՝ չառաջարկել ցածրակարգ, մասնագիտությամբ ոչ իրավաբան, անհասկանալի ծագման սուբյեկտների, ինչպես նաեւ իրավաբան, բայց «աղանդավոր» դարձածների «մտքերը»։