Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մամիկոն Ասլանյան» դաշինքը պահանջում է, որ համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը մասնակցի ավագանու առաջին նիստին

23/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը պահանջում է, որ համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը մասնակցի ավագանու առաջին նիստին եւ չզրկվի իր սահմանադրական իրավքունքից։ Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարությունում։

«Որպես նորընտիր ավագանու՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ներկայացնող անդամներ, հենվելով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների վրա, որոնց համաձայն Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝ 1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը, իսկ ընտրվելու իրավունքի դեպքում ամրագրում է այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում, պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունից իրականացնել իրենց ուղիղ պարտավորությունը, այն է՝ ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր համայնքի ընտրված ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը, ով կալանավորված է, մասնակցի ավագանու առաջին նիստին և չզրկվի իր սահմանադրական իրավունքից»,- նշված է հայտարարությունում:

Դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու տեղական ընտրություններում տասը քաղաքական ուժերից հինգը հաղթահարեցին շեմը։ Հաղթանակը տարավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (9 մանդատ) երկրորդ տեղում էր Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (5 մանդատ), երրորդ տեղը՝ չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրեցին «Հայրենիք» (2 տեղ) եւ «Ապրելու երկիր» (2 տեղ) կուսակցությունները։

Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ԱՆ

Հաջորդ գրառումը

Արցախի Հանրապետությունում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի Հանրապետությունում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական