Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ԱՆ

Առողջապահության նախարարությունն արձագանքել է Սահմանադրական դատարանի որոշմանը, որը վերաբերում է աշխատողների հաշվին ՊՇՌ թեսթ հանձնելու՝ Առողջապահության նախարարի հրամանին։

Հայտարարության մեջ նշվում է.

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:

Այսպիսով. ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական։