Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ՔՊ-ի ու Ադրբեջանի համար Սև կարապ է տեղի ունեցել․ Հովհաննես Իշխանյան

ՔՊ-ի ու Ադրբեջանի համար Սև կարապ է տեղի ունեցել։

Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի տեսաբան ու «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալիբը հրաժարվել է դասախոսություն կարդալու Ադրբեջանի հրավերից, քանի որ նրա համար դա էթիկայի հարց է․

«Ոտքս Ադրբեջան չեմ դնի, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»,- X սոցիալական ցանցում գրել է Թալիբը։

Սև կարապների տեսության համաձայն՝ կայունության զգացումը պատրանք է և փլուզվում է, երբ տեղի է ունենում անսպասելի ու մեծ ազդեցություն ունեցող իրադարձություն՝ Սև կարապը։

Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Շուշիի հանձնումը մեզ համար Սև կարապ էր (ՔՊ-ի համար՝ չէ)։

Տեսությունը կոչվում է «Սև կարապ», քանի որ մարդիկ կարծում էին, թե գոյություն ունեն միայն սպիտակ կարապներ, մինչև Ավստրալիայում հայտնաբերվեցին սև կարապներ, և փլուզվեց նրանց նախկին համոզմունքը։

Ադրբեջանի ու ՔՊ-ի համար էթիկայով և սկզբունքներով առաջնորդվող մարդկանց հանդիպելը Սև կարապ է։ Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բոլորը կաշառվում են, դավաճանում են և անգամ Լիոնել Մեսսի են, մեկ էլ հայտնվում է մի սկզբունքային մարդ ու փլուզում այդ համոզմունքը։

Հովհաննես Իշխանյան, հանրային գործիչ, վավերագրող, իրավապաշտպան