Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների վրա մեքենայի վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի. հայտնում է Spiegel-ը։
«Ըստ Spiegel-ի՝ առնվազն հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ մի փոքր երեխա», – ասվում է նյութում։
Ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։ Bild-ի տվյալներով՝ տուժել է 205 մարդ։
Ոստիկանությունը կարծում է, որ վրաերթը կատարել է Սաուդյան Արաբիայի 50-ամյա մի տղամարդ , որը գործել է միայնակ: Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական է ճանաչվել 2016 թվականի հուլիսին։ Նա նաև Գերմանիայում բնակության թույլտվություն ունի :
Ինչպես հաղորդում է DPA-ն, հարձակվողը անվտանգության ուժերին հայտնի չէր որպես իսլամիստ։








