Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մագդեբուրգում կատարված վրաերթից զոհվել է 5 մարդ, մեկը՝ երեխա

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների վրա մեքենայի վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի. հայտնում է Spiegel-ը։

«Ըստ Spiegel-ի՝ առնվազն հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ մի փոքր երեխա», – ասվում է նյութում։

Ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։ Bild-ի տվյալներով՝ տուժել է 205 մարդ։

Ոստիկանությունը կարծում է, որ վրաերթը կատարել է Սաուդյան Արաբիայի 50-ամյա մի տղամարդ , որը  գործել է միայնակ: Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական ​​է ճանաչվել 2016 թվականի հուլիսին։ Նա նաև Գերմանիայում բնակության թույլտվություն ունի :

Ինչպես հաղորդում է DPA-ն, հարձակվողը անվտանգության ուժերին հայտնի չէր որպես իսլամիստ։