Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա Հայաստանում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով. Փաշինյան

11/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Փաշինյանը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նաև անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, ընդգծել քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:

Փաշինյանի խոսքով, եթե դե յուրե ճիշտ է հնչում, որ դա ներդրում է Քննչական կոմիտեի զարգացման գործում, այնուամենայնիվ, անձամբ իր և Կառավարության տեսակետից դա ներդրում է Հայաստանի Հանրապետությունում արդարություն հաստատելու գործում: «Այո՛, ես հատկապես օգտագործում եմ «արդարություն հաստատել» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով, որովհետև կարծում եմ, որ արդարությունն ինձ և մեր քաղաքական թիմին՝ իշխանության հասցրած ժողովրդական ոչ բռնի  թավշյա հեղափոխության առաջնային պահանջներից մեկն է, և երկրորդը՝ ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ոլորտում իրականացված բարեփոխումներն ուղղված են Հայաստանում արդարություն հաստատելու գործին, Փաշինյանը նշել է. «Ես արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել»: Նաև հավելել է, որ այս բոլոր բարեփոխումների համատեքստում, առաջին հերթին, քայլեր են ձեռնարկվում արդարության և արդարադատության ինստիտուտները կայացնելու գործում:

Խոսելով, որ բարեփոխումների առաջին ցիկլն ավարտին է հասցվել նախորդ տարի և այս փուլում քաղաքական անելիքն ավարտված է, Փաշինյանը նշել է, որ այժմ եկել է մի փուլ, երբ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, պետք է ստանան արդյունքներ արդարության և արդարադատության, օրինականության, հանցավորության մակարդակի նվազման տեսքով. «Հակառակ դեպքում՝ մենք ժողովրդին չենք ունենա պատասխան, թե ինչու սոցիալական, անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրների պատճառով մենք նման որոշումներ ենք կայացրել, առաջնային որոշումներ ենք կայացրել դատաիրավական համակարգի վերաբերյալ»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով և գնահատանքի խոսքեր հղելով այս ընթացքում կատարված արդյունքների և ձեռքբերումների համար՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին, ապահովվել է դատական, դատաիրավական համակարգի, իրավապահ համակարգի համար, որպեսզի լիարժեքորեն ակնկալվի, որ Հայաստանի Հանրապետությունում լինի ուժեղ իրավակարգ, լինի արդարություն և արդարադատություն:

«Ըստ էության, ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու նախապայմանները ստեղծել ենք: Եվ հիմա ասում եմ ոչ միայն Կառավարության, ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն:

Եվ հետևաբար՝ հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, ինչ-որ առումով Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ այդ զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանի Հանրապետությունում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,- ասել է Փաշինյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ ևս մեկ անգամ շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով, հաջողություններ մաղթել Հայաստանի Հանրապետությունում արդարությունը, արդարադատությունը, օրենքը և օրինականությունն անառարկելի, անքննելի, անքննարկելի և անշրջելի իրողություն դարձնելու ճանապարհին:

Փաշինյանը Քննչական կոմիտեի ստեղծման 10-րդ տարեդարձի առիթով ՔԿ մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և արժեքավոր նվերներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական կապիկներին չեմ անդրադառնա. Բագրատ Միկոյանը արձագանքել է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը

Հաջորդ գրառումը

Մամուլի ասուլիս Փարիզում` հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների թեմայով. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր Արթուր Օսիպյանի հացադուլի 17-րդ օրն է. նա պահվում է անմարդկային պայմաններում. իրավապաշտպան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է պլան Բ-ի՝ արգելելու մեկ կամ մի քանի ուժերի մասնակցությունն ընտրություններին. քաղաքագետ

04/06/2026
Նորություններ

Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Մամուլի ասուլիս Փարիզում` հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների թեմայով. Արման Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական