«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված մահացու բախման մասին ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» համարել վեճերը լուծելու ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը:
Պետքարտուղարությունը գրել է.
«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները»։