Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանի ուղերձում հստակորեն ձևակերպված է ճնշումների այն համակարգը, որն առկա է բոլոր հայ գերիների նկատմամբ. իրավապաշտպան

17/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր Բաքվում մեկնարկում է ապօրինաբար Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով նախապատրաստական ​​դատական ​​նիստը։

Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ իշխանությունների շարունակական լռությունը, հայ գերիների պաշտպանությանը և հայրենիք վերադարձին նպաստելու քայլերի իսպառ բացակայությունը։

-Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որը պետք է իրավական խնդիրները թե՛ միջազգային դատարաններում, և թե՛ տարբեր ատյաններում բարձրացնի։ Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ պետությունը ստանձնել է տարբեր երկրներում բնակվող ազգությամբ հայ անձանց հովանավորչությունը, նրանց խնդիրների բարձրաձայնումը՝ հատկապես Արցախի հետ կապված խնդիրների՝ միջազգային ատյաններում արծարծումը։

Դա փաստաթղթավորված պարտավորություն է, որը Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է, բայց մենք այսօր տեսնում ենք, որ այդ պարտավորությունը չի կատարվում, և այն, ինչ պետք է առաջին հերթին բարձրաձայնվեր, բոլոր հնարավոր խողովակներով ջատագովվեր, իրավունքի բոլոր հարթություններում պարզապես տեղ չթողնվեր, որ արցախցի ռազմագերիների  ապօրինի դատավարություններն ու ապօրինությունները կետ առ կետ մատնանշվեին, բայց մենք այդ նախանձախնդրությունը և հետևողականությունը չենք տեսնում։ Երբեմն հակառակը՝ տեսնում ենք զգուշավորութուն, «չխոսենք՝ չբորբոքենք», «չբարձրաձայնենք, ցույց տանք, թե չենք տեսնում» տրամաբանությամբ պահվածք։ Սա, սակայն, որևէ կերպ չի կանխարգելելու հետագա ագրեսիաները. հակառակը՝ եթե դու հրաժարվում ես քո իրավունքից, քո հանդեպ է՛լ ավելի մեծ ագրեսիաների և հարձակումների պարարտ հող ես նախապատրաստում։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ՀՀ իշխանությունների անգործության, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին որևէ կերպ չնպաստելու ֆոնին ինչպիսի՞ ակնկալիքներ պետք է ունենալ միջազգային հանրությունից։ Կարելի՞ է գործուն քայլեր սպասել գոնե միջազգային հանրությունից՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի իշխանությունների վրա։

-Ցավոք, այսօր աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ մենք ամեն օր ականատես ենք դառնում մարդու իրավունքների աղաղակող խախտումների՝ դա կլինի Մերձավոր Արևելքում, դա կլինի Ուկրաինայում, որտեղ տեղի են ունենում մարդու իրավուքնների ահռելի խախտումներ։ Նույնը կարելի է ասել Գազայի գոտում տեղի ունեցող գրեթե էթնիկ, ցեղասպանական մոտեցումների մասին։ Այսինքն՝ սրանք այնպիսի պրոցեսներ են, որոնք կարող են հիասթափություն առաջացնել, որ միջազգային ատյանները, մեղմ ասած, իրենց տեղում չեն և բավարար արձագանքման մեխանիզմներ չունեն՝ կանգնեցնելու կատարվող ապօրինությունները։

Եվ մենք այդ անտարբերությունն իրականում տեսանք, երբ Արցախը շրջափակված էր, երբ այնտեղ գոյություն ուներ հումանիտար ճգնաժամ, որի մասին բազմաթիվ փաստաթղթավորումներ են հասցեագրվել նաև միջազգային ատյաններին՝ թե՛ հայաստանյան քաղաքացիական հանրության կողմից, թե՛ պետության կողմից։ Բացի դրանից՝ այն էթնիկ զտումը, որը տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում, տեղի ունեցավ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Ընդ որում՝ այդ ամենի մասին միջազգային հանրությունը տեղեկացվեց նաև փաստաթղթավորված կերպով, Ադրբեջանն էլ իր հերթին արցախահայության դեմ ուղղված էթնիկ զտման քայլերը թաքուն չէր կատարում։

Անցյալ տարվա վերջին նաև լույս տեսավ  միջազգային և հայկական մի շարք կազմակերպությունների՝  «Ինչո՞ւ Արցախում հայեր չկան» վերտառությամբ համատեղ զեկույցը, որը բավական հիմնավոր ցուցադրում է Ադրբեջանի՝ էթնիկ զտումներին ուղղված քայլերը։ Այն ուղարկվել է բոլոր մարմիններին։ Այստեղ նաև խնդիրն այն է, որ պարտադիր չէ՝ հենց պետություն կանգնած լինի ցեղասպանության կամ էթնիկ զտման ենթարկված ազգի թիկունքում՝ բարձրաձայնելու այդ ապօրինությունները։ Ազգային զտումները, ցեղասպանությունները աներկբայորեն պետք է դատապարտվեն միջազգային ատյանների կողմից, և պարտադիր չէ, որ կոնկերտ այդ ազգը՝ օրինակ 2015 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիները, պետություն ունենային, որպեսզի իրենց նկատմամբ կատարվածը ճանաչվեր ցեղասպանություն։

Դա աներկբա, կոնվենցիոն իրաավունք է, և կապ չունի՝ էթնիկ զտման ենթարկվող ժողովուրդը պետություն ունի, թե ոչ։ Դա հստակորեն դատապարտելի արարք է, և շատ վատ է, որ մենք մտածում ենք՝ Հայաստանի նվազ բարձրաձայնումների պատճառով բողոքը տեղ չի հասնում։ Ո՛չ, Արցախի հայաթափման հարցն աներկբայորեն պետք է քննվեր, Ադրբեջանը դատապարտվեր, բայց մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքի իրավական հատվածը ստորադասվում է շահերի տնտեսական հատվածին, և դա, իհարկե, բերում է մարդու իրավունքների շարունակական խախտումների։ Ցանկացած պետություն, որ տեսնում է՝ գործողությունների հնարավորությունն ուժի տիրույթում է, ինքն էլ գործում է ուժեղի իրավունքի տեսանկյունից։

–Տիկի՛ն Հովհաննիսյան, կցանկանայի առանձին գնահատեիք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որտեղ վերջինս հայտարարում է, որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծիք  են, և որ իր, իր փաստաբանի  և թարգմանչի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու փաստաթղթերը հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները:

-Իրականում Ռուբեն Վարդանյանի ուղերձում հստակորեն ձևակերպված է ճնշումների այն համակարգը, որն առկա է գերու կարգավիճակում գտնվող անձի նկատմամբ։ Եթե անգամ ուղերձը միայն Արցախի նախկին պետնախարարի անունից է, միևնույն է՝ կարելի է եզրակացնել, որ Բաքվի բանտերում բոլոր արցախցի գերիներն են միևնույն վիճակում գտնվում, և այն փաստաթղթերն ու վկայությունները, որոնք կհայտնվեն, ակնհայտ է, որ ձեռք են բերվել ոչ թե մարդու իրավունքների պահպանման և միջազգային իրավունքի՝ ռազմագերիների համար նախատեսված փաստաթղթավորված իրավունքների դաշտում, այլ կորզվել են կտտանքների, խոշտանգումների, ճնշումների, Ադրբեջան պետության բռնարարքների արդյունքում։

Այս ամենի մասին վկայում է անձամբ Ռուբեն Վարդանյանը, և մենք վաղը-մյուս օրը կարող ենք ականատես լինել մյուս գերիների վկայությունների։ Այդ մարդկանց վկայությունները կարող են դիտարկվել միայն որպես բռնի ուժով կորզված խոսքեր՝ հասկանալով, որ դրանց տակ ռազմագերիները ստորագրել են ճնշումների ներքո։ Այս ամենը գերազանց կերպով ցույց է տալիս Ադրբեջանում իշխող բռնի համակարգի իրական դեմքը։

Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության արդյունքները

Հաջորդ գրառումը

Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները իրավական չեն․ հայտարարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները իրավական չեն․ հայտարարություն

Լրահոս

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակները հունիսի 30-ին կհանդիպեն Դոհայում. Axios

29/06/2026

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ կանցկացնեն՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա...

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի՝ ինչպես են օգտագործվել պետական միջոցները

29/06/2026

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար. հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը․ «Սիրելի՛...

Իրանի և Լիբանանի խորհրդարանների խոսնակները քննարկել են Իսլամաբադի համաձայնագիրը

29/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրին հեռախոսազրույցներ են ունեցել՝ քննարկելու Իսլամաբադի համաձայնագրի իրականացումը և...

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

29/06/2026

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Որոնողական աշխատանքների արդյունքում...

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական