Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց ՀՀ ազգային հերոս, Վազգեն Առաջին կաթողիկոսի անունով։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր՝ շրջանառվում էր տեղեկություն, որ ավագանին պատրաստվում է Կասյան փողոցը անվանափոխելու որոշում կայացնել։
«Սարգիս Կասյանը կանգնած էր ՀՀ Առաջին Հանրապետության ոչնչացման ակունքներում, համագործակցել է թշնամու հետ։ ՀՀ–ում Կասյանի անունով ոչ միայն դպրոց և փողոց, այլ նաև փոքրիկ հուշատախտակ չպետք է լինի»,- 6 տարի առաջ ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա այսօրվա ավագանու նիստում միացրել է ձայնագրության այդ հատվածը՝ որպես ապացույց, որ դեռ 2017 թվականին, «Ելք» դաշինքի կազմում ավագանու անդամ եղած ժամանակ փողոցի անվանափոխման նախագիծ է ներկայացրել։








