Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բետոնե պատնեշը Հակարիի կամրջի վրա երբ պետք է, տեղադրվում է, երբ պետք չէ, հանվում է

Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշ էր տեղադրել և փաստացի փակել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը նախկինում արգելափակվել էր նաև ռազմական անցակետով։

Հունիսի 24-ին Բաքուն կանչում է տարբեր երկրների դիվանագետների և նրանց ուղեկցում Լաչինի միջանցք՝ Հակարի գետի կամուրջ, և ցույց տալիս, որ իբր ճանապարհը բաց է, բետոնե պատնեշ չկա, ամեն ինչ լավ է:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը միտումնավոր բետոնե պատնեշ է տեղադրել, որպեսզի հայկական լրատվամիջոցները տարածեն այս լուրերը, իսկ հետո միջազգային դիվանագետների այցի օրը այդ պատնեշը հանել է, որպեսզի մեղադրի, թե հայկական լրատվամիջոցները ստել են, ապատեղեկատվություն են տարածել, ճանապարհը բաց է, ոչ մի բետոն պատնեշ էլ չկա։