Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կասյան փողոցը վերանվանվեց՝ Վազգեն Առաջին կաթողիկոսի

Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց ՀՀ ազգային հերոս,  Վազգեն Առաջին կաթողիկոսի անունով։ Որոշումն ընդունվել է  Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր՝ շրջանառվում էր տեղեկություն, որ ավագանին պատրաստվում է Կասյան փողոցը անվանափոխելու որոշում կայացնել։

«Սարգիս Կասյանը կանգնած էր ՀՀ Առաջին Հանրապետության ոչնչացման ակունքներում, համագործակցել է թշնամու հետ։ ՀՀ–ում Կասյանի անունով ոչ միայն դպրոց և փողոց, այլ նաև փոքրիկ հուշատախտակ չպետք է լինի»,- 6 տարի առաջ ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա այսօրվա ավագանու նիստում միացրել է ձայնագրության այդ հատվածը՝ որպես ապացույց, որ դեռ 2017 թվականին, «Ելք» դաշինքի կազմում ավագանու անդամ եղած ժամանակ  փողոցի անվանափոխման նախագիծ է ներկայացրել։