Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան Սիրիայում ստեղծված բոլոր խնդիրներից գլուխ չի հանի. քաոսը ստեղծեց, հիմա էլ թող տակից դուրս գա. Ռուբեն Սաֆրաստյան

11/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

-Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի դերակատարությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

-Թուրքիայի դերակատարությունը մեծ է։ Համոզված եմ, որ այդ երկրի դերակատարությունն սկսել է մինչև այս իրադարձությունները, և դա արտահայտվել է նրանով, որ Թուրքիան ոչ միայն կանաչ լույս է վառել ապստամբների համար, որպեսզի նրանք գործողություններ սկսեն Ասադի իշխանության դեմ, այլ նաև նրանց օգնել և օժանդակել է։ Կան փաստեր, որ ապստամբ ուժերն առաջին անգամ օգտագործել են թուրքական ԱԹՍ-ներ։ Կան նաև տվյալներ, որ երբ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, թուրքական հրետանին է ապստամբներին օգնել։ Համոզված եմ՝ Թուրքիան այս ամբողջ հակաասադյան շարժումը և՛ կազմակերպեց, և՛ նախապատրաստեց, և՛ օգնեց։ Սա առաջինը։

Երկրորդ, այժմ Թուրքիան նոր դերակատարություն է ստանձնել. այդ երկրի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք պատասխանատվություն են վերցնում Սիրիայում տեղի ունենալիք բոլոր գործընթացների համար։ Թուրքիան 3 խնդիր է լուծելու։ Այդ երկիրը նախ պետք է կարողանա վերահսկողության տակ պահել իշխանության անցումն ապստամբներին։ Թուրքիան իր վրա պարտականություն է վերցրել, որ օժանդակի դրան։

Երկրորդ, Թուրքիան հայտարարել է, որ պետք է օժանդակի Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչը շատ կարևոր և բարդ խնդիր է։ Եվ նաև կապված քրդերի հետ խնդիրները պետք է լուծի։

-Պարո՛ն Սաֆրաստյան, կարծում եք՝ Թուրքիան կկաղանա՞ այսքան խնդիրները միաժամանակ լուծել։

-Կասկածում եմ, որ այս խնդիրները ՝ մանավանդ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, Թուրքիայի ուժերում են։ Թուրքիայի համար սրանք շատ դժվար իրականանալի խնդիրներ են, որովհետև իշխանության եկած ուժերը միատարր չեն։ Այստեղ ջիհադիստների տարբեր տարրեր կան։ Նրանց միջև հարաբերությունները շատ վատ են։ Նույնիսկ այն ջիհադիստները, որոնք փորձում են  հանդես գալ այսպես ասած նոր կերպարանքով՝ ավելի քաղաքակիրթ տեսքով,  առաջ են եկել ջիհադական միջավայրից։ Իսկ օրինակ նրանց առաջնորդի  համար ամերիկացիները գլխագին են հաստատել՝ 10 միլիոն դոլար։ Մինչև հիմա այդ գլխագինն ուժի մեջ է մնում։ Սա մեկ։

Երկրորդ, բացի այն, որ ջիհադիստական խմբավորումները բազմաբնույթ են, պետական ապարատը նորմալ վիճակում չէ։ Մյուս կողմից բանտերից հազարավոր մարդիկ են ազատ արձակվել, որոնցից շատերը ևս ջիհադիստներ են։ Կան կողոպուտների, սպանությունների, հրկիզումների մասին բազմաթիվ տվյալներ։ Կան տվյալներ, որ ամբոխը հաշվեհարդար է տեսնում Ասադի ընտանիքի և իշխանության հետ ասոցացվող մարդկանց հետ։  Մասնավորապես, ինֆորմացիա կա, որ փողոցում կախել են Ասադի զարմիկին։

Հիմա շատ ուժեղ իշխանություն պետք է լինի, որպեսզի կարողանա սաստել այս ամենը։ ։

-Բոլոր թվարկված խնդիրների շարքում որքա՞ն կարևոր է քրդական խնդիրը։

-Իսկապես, մյուս խնդիրը, որ կանգնած է Սիրիայի առջև, քրդական խնդիրն է։  Քրդական ուժերը հիմնականում չմասնակցեցին այս շարժմանը, և թուրքերը փորձելու են թուլացնել քրդերական գործոնը Սիրիայում։ Թուրքիան պետք է ամեն կերպ աշխատի թուլացնել քրդական գործոնը։ Դա շատ կարևոր է։ Այժմ պետք է ընթանա Սիրիայի իշխանության այսպես կոչված խաղաղ փոխանցման գործընթաց, և դա պետք է հանգեցնի նոր սահմանադրության հռչակման։  Իսկ այդ նոր սահմանադրության մեջ քրդերն ի՞նչ դերակատարում պետք է ունենան՝ ինքնավարությո՞ւն, թե մաս կկազմեն իշխանությանը, թե ընդհանրապես անկախություն կհայտարարեն։ Այնպես որ, քրդերի հետ կապված խնդիրները շատ բարդ են։ 

Մյուս խնդիրը փախստականների հարցն է։ Թուրքիայում 3,5 միլիոնից ավելի սիրիացի փախստական կա, և  Թուրքիան պետք է նպաստի նրանց վերադարձին։ Մի մասն, իհարկե, կցանկանան վերադառնալ, բայց Ստամբուլում և մնացած մեծ քաղաքաներում տեղավորված սիրիացի փախստականները չեն ցանկանա վերադառնալ։  Այս ամենը հաշվի առնելով՝ նորից մնում եմ այն համոզման, որ Թուրքիան այս բոլոր խնդիրներից գլուխ չի հանի։

-Պարո՛ն Սաֆրաստյան, ի՞նչ կասեք իսրայելական գործոնի մասին։

-Այո՛, իսրայելական գործոնը կա։ Անընդհատ հարվածում են. օրական տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հարվածներ են հասցվում սիրիական բանակի զենքի կենտրոնացման կետերին։ Այնպես որ, արդեն փաստ կա, որ իսրայելական բանակը ոչ միայն լրիվ գրավել է Հոլանի բարձունքները, այլև առաջ եկել Սիրիայի տարածք։ Իսրայելական բանակի զինվորները մի քանի տասնյակ կիլոմետրի վրա են Դամասկոսից։ 

Սիրիայի արևելքում կան , իհարկե, սահմանափակ ամերիկյան զորքեր, որոնք իրենց ձեռքում են պահում նավթի կարևոր հանքերից մեկը։ Բացի դրանից՝ ամերիկացիներն էլ  մինչև այժմ հովանավորում էին քրդերին, սակայն հիմա փաստեր կան, որ փորձում են այդ հովանավորչությունից խուսափել։ Նրանք փորձում են համագործակցել թուրքերի հետ։

Չմոռանանք նաև ռուսական բազաների մասին։ Դրանք մինչև հիմա մնում են։ Չնայած այս նոր իշխանությունները խոսք են տվել ռուսներին ձեռք չտալ, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ պահի ռուսներին կստիպեն դուրս գալ այնտեղից։

Մյուս կողմից կա ալանիների խնդիրը. դա այն աղանդն է, որի ներկայացուցիչն է Ասադի ընտանիքը, և նրանք հիմնականում տեղակայված են Միջերկրական ծովի ափին։ Այժմ չի բացառվում, որ Ասադի կողմնակիցները հավաքվեն և կենտրոնանան այնտեղ։

Փաստորեն Թուրքիան իր վրա է վերցրել այս բոլոր խնդիրների կծիկը և պետք է կարգավորի բոլոր այս խնդիրները, ինչին ես կասկածում եմ։ Թուրքերն ամեն ինչ խառնեցին, քաոս ստեղծեցին, հիմա էլ, ինչպես ասում են, թող տակից դուրս գան։

-Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ ի՞նչ է Սիրիայում ստեղծված իրավիճակում սպասվում հայկական համայնքին։ Ի՞նչ հնարավոր սցենարներ եք տեսնում սիրիահայ համայնքի հետագա գոյության առնչությամբ։

-Գիտեք, ընդունված է համարել, որ ամենամեծ թվով հայերը Հալեպում են՝ 10-12 հազար մարդ։ Հայեր կան նաև Քեսաբում, Դամասկոսում։ Կան տվյալներ, որ իշխանությունը վերցրած զինյալները փորձում են հայերին և ընդհանրապես բոլոր քրիստոնյաներին՝ ընդհանուր առմամբ մոտ 30 հազար հոգի, հավաստիացնել, որ նրանց վտանգ չի սպառնում։ Ապստամբներն արդեն իսկ հանդիպել են Քեսաբի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Հալեպում էլ եղել են Բերիո թեմի առաջնորդարանում։ Դրական ինչ-որ ազդակներ կան, որ զինյալները հայերին լավ են վերաբերելու։

Մի հետաքրքիր փաստ ևս. Արամ Ա-ն մի հարթակ ունի, որտեղ շաբաթը մեկ հանդիպում ենք։ Հայաստանից և սփյուռքից տասը հոգի ենք։ Ես էլ եմ այդ խմբի անդամ, և վերջերս նա մի հետաքրքիր բան ասեց. Հալեպ մտած զինյալները ծագումով հենց հալեպցի են և դրա համար էլ դեռ մանկուց գիտեն, շփվել են, նրանց դրական են մոտենում։

Ընդհանուր առմամբ, հայերի վիճակն այս պահին նորմալ է, բայց ինչ կլինի հետո՝ ոչ ոք չի կարող հավաստիացնել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսանկարներ. Հակոբ Ասլանյանը հրապարակել իր աշակերտ-նախարարի հետ նամակագրությունը

Հաջորդ գրառումը

Էլ առաջվա մարալը չի Նիկոլ Փաշինյանը, էլ առաջվա նախշունը չի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Էլ առաջվա մարալը չի Նիկոլ Փաշինյանը, էլ առաջվա նախշունը չի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական