Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցուն մեղադրել են իշխանահաճոյության մեջ, բայց մեզ առաջնորդող գաղափարը բացարձակապես դա չի եղել. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

17/09/2024
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագիտության բոլոր տեսաբանները պետության նպատակների մեջ սահմանել են երկու գործառույթ՝ մեկը երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, երկրորդը՝ հանրային համերաշխության ապահովումը։ Հետագայում պետության նպատակների հիմքում դրվել են նաև այլ գործառույթներ ու տեսլականներ: Մայր տաճարում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից, սոցիալական ապահովվածությունից։ Ինձ համար աքսիոմի պես պարզ իրականություն է, որ եթե իշխանությունը ձախողվել է գոյաբանական խնդիրների լուծման առաքելության մեջ, ինքը դառնում է սպառնալիք պետության համար։ Եվ այս ըմբռնումները նոր չէ, որ շարադրվում են։

Ես, իհարկե, չէի ուզի մեր տոնական միջոցառումների նախօրեին նման թեմաների վրա շեշտադրումներ կատարել, բայց որպեսզի չմեղադրվեմ հարցերից խուսափելու մեջ, ուզեցի անդրադառնալ։

Ես ցանկացա շեշտել, որ իշխանություններին հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում։

Եկեղեցու ողջ պատմության ընթացքում եկեղեցին աջակից է եղել պետությանը, իշխանություններին։ Այո՛, երբեմն մենք իշխանություններին տարբերակում ենք պետությունից, բայց այդ սահմանագիծը շատ նուրբ է։ Չափազանց դժվար է իշխանություններին քննադատություն ուղղել՝ առանց մտահոգություն ունենալու, որ պետությանը չես վնասի։ Բայց երբ իրավիճակը հասնում է մի հանգրվանի, երբ այլ տարբերակ չկա, նշանակում է՝ պետք է գնալ այդ ճանապարհով»,-նշեց հոգևորականը:

Արշակ Սրբազանը շեշտեց՝ Հայ Առաքելական եկեղեցին միշտ պատրաստակամություն է ունեցել  աջակցելու իշխանություններին։


«Վկան վերջին 30 տարիների պատմությունն է, որի համար մեզ մեղադրել են իշխանահաճոյության մեջ։ Բայց մեզ առաջնորդող գաղափարը բացարձակապես դա չի եղել, այլ՝ լինել նեցուկ իշխանություններին, որպեսզի լուծենք մեր առջև ծառացած խնդիրները, որոնցից առաջինը հենց Արցախի հարցն էր»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցեղասպանության հուշահամալիրում ես խոսել եմ երևույթների մասին, անձնավորվածություն չկա. Արշակ Սրբազանը՝ իշխանություններին նզովելու մասին

Հաջորդ գրառումը

Իրականի և պատմականի վտանգն այն է, որ եթե պատմականը մեզնից հեռացնում ենք, ուրեմն ջնջում ենք մեր պատմական հիշողությունը. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Իրականի և պատմականի վտանգն այն է, որ եթե պատմականը մեզնից հեռացնում ենք, ուրեմն ջնջում ենք մեր պատմական հիշողությունը. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական