Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարանի վճիռը հրապարակվել է. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից»

26/01/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաչատրյանների փաստաբանական խումբը  հայտարարություն է տարածել.

«Երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մանե Գեւորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաեւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց եւ հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք եւ զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով եւ այդ մասով պահանջը բավարարեց։

Մասնավորապես, դատարանը վճռեց պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գագիկի Գեւորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետեւյալ կերպ (մեջբերում).

«վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գագիկի Գեւորգյանին պատկանող էջում, գրառում կատարել հետեւյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գեւորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդիների կողմից կոռուպցիոն եւ մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաեւ ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որեւէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի facebook.com սոցիալական կայքի օգտահաշվում ներողության եւ հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ եւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գեւորգյանին պատկանող էջում»։

Հայցվորները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի եւ Արտյոմ Գագիկի Խաչատրյանի 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաեւ` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման մասով: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Հիշեցնենք, որ Խաչատրյանները 2018թ.-ից ի վեր ենթարկվում են հետապնդումների, որոնք դատապարտել են մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ ազատ տնտեսական գործունեության խթանմամբ զբաղվող տեղական եւ միջազգային բազմաթիվ կազմակերպություններ՝ արձանագրելով ապօրինություններ հանրային ու վարչական ճնշումների եւ տնտեսական գործունեության խոչընդոտման տեսքով, որոնք ուղեկցվել են ապօրինի արգելանքների եւ այլ միջամտությունների ձեւով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միջանկյալ միջոց է կիրառել եւ շարունակում է Խաչատրյանի գործով քննությունը` ներառյալ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կիրառման, խտրականության եւ քաղաքական հետապնդումների հետ կապված»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը.168.am

Հաջորդ գրառումը

Տոնոյանի պատճառով զոհվածների մերձավորներն իրավունք ունեն շատ կոնկրետ ու շատ «ցավոտ» հարցեր ուղղել իրեն Ռեմբոյի տեղ դրած այդ դատարկաբերան ոչնչությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025
Նորություններ

Քրեկանա ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա. 3 հոգի կալանավորվել է

14/07/2025
Նորություններ

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին

14/07/2025
Screenshot
Միջազգային

Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների

14/07/2025
Հաջորդ գրառումը

Տոնոյանի պատճառով զոհվածների մերձավորներն իրավունք ունեն շատ կոնկրետ ու շատ «ցավոտ» հարցեր ուղղել իրեն Ռեմբոյի տեղ դրած այդ դատարկաբերան ոչնչությանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025

Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղանահված մեր հայրենակիցների...

ԿարդալDetails

Քրեկանա ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա. 3 հոգի կալանավորվել է

14/07/2025

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին

14/07/2025
Screenshot

Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների

14/07/2025

Միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից. Տիգրան Աբրահամյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական