Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի պատերից մեկն առաջիկայում պատկերազարդ կլինի։
Ակադեմիայի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ ակադեմիայի պատն Իտալիայից հրավիրված նկարիչը կպատկերազարդի։
Իհարկե, ողջունելի է, որ Գեղարվեստի ակադեմիայի ղեկավարությունը նաև արտաքին գրավչության ու ներկայանալի տեսքի մասին է մտահոգվում, բայց աբսուրդ է, երբ նաև նկարիչներ պատրաստող բուհը պատին նկար նկարելու համար արտերկրց նկարիչ է հրավիրում։
Դա նույնն է, որ, ենթադրենք, Կոնսերվատորիան բուհի հիմնի երաժշտության համար օտար կոմպոզիտորի հետ համագործացի։
Աշխարհին ներկայանալի լինելու համար կարիք կար ոչ թե իտալացի նկարչի, այլ ակադեմիայի ուսանողների վրձին վստահել բուհի պատը՝ ցույց տալով, թե ինչ շնորհալի ու տաղանդավոր ուսանողներ ունենք, և որ ինչ հրաշալի նկարիչներ է պատրաստում բուհը։ Այլապես ստացվում է՝ բուհի տված կրթությունն այնքան է անորակ, որ սովորական պատկերազարդում անել չեն կարողանում։
Սևակ Վարդումյան