Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թալիշը վերաբնակեցրած ադրբեջանցիները տոնական խարույկ են վառել

Արցախի Թարթառի  շրջանի Թալիշ գյուղ վերադարձած ընտանիքները 30 տարվա մեջ առաջին անգամ տոնական խարույկ են վառել. ադրբեջանական Report-ը հաղորդում է,  որ «հայրենի վայրեր վերադարձած գյուղացիները տոնը նշել են խանդավառությամբ»։

Նշենք, որ հենց Թալիշում է Բաքվր բռնապետը օրերս սպառնացել, թե եթե «Հայաստանը չընդունի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, ապա խաղաղության ոչ մի համաձայնագիր էլ չի լինելու»։

Բացի այս սպառնալիքից, Ալիևը խոսել է նաև իրենց պարտադրանքով ու ցանկությամբ սահմանազատում-սահմանագծումն իրականացնելու մասին՝ հայտարարելով, թե Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը։

Հայկական շնչով ու ոգով, հայկական հետքով ներծծված Թալիշն Ադրբեջանն օկուպացրել է ու հիմա գյուղը վերաբնակեցվում է ադրբեջանցիներով։

«Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում Նովրուզի տոնի նախօրեին՝ մարտի 16-ին, ադրբեջանցի 20 ընտանիք վերաբնակեցվել է Թալիշ գյուղում։