Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան- 2050. մեկ անձի 30-ամյա պաշտոնավարման կրքոտ ախորժակ

20/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին՝ սահուն իշխանահանձնման գործարքից հետո, նոր կառավարչական թիմը որոշեց իր տիրապետության տակ ստեղծել մի գաղափարական հիմք, որի մեջ ամփոփված կլինեին անվտանգային, պաշտպանական, արտաքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, իրավական, նույնիսկ սպորտային թիրախային նպատակներ։ Ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ, գյուղական երազախաբություն՝ «լավագույն ավանդույթներով». ստեղծվեց մի ծրագիր, որի անունը դրվեց Հայաստան 2050։

Azg.am-ը ներկայացնում է «Համախմբում» շարժման աջակից, տնտեսագետ, վերլուծաբան Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը. հեռեհար ի՞նչ նպատակ էր դրել իր առջև ՀՀ իշխանությունը «Հայաստան- 2050»-ի տողատակում։

Հոդվածագրի դիտարկումները՝ ստորև.

Ծրագրի մեջ կային իսկապես բացառիկ տխմարություններ, որոնցից մի քանիսը հիշենք համառոտ՝

  1. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել աշխարհի կամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ քառյակի մրցանակակիր,
  2. Ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն և մինչև 2050 թվականը այն դարձնել աշխարհի 10 լավագույն ծառայություններից մեկը,
  3. Հանրապետության բնակչության թիվը ներկա 2.5 մլն մարդուց հասցնել 5 միլիոնի։

Վստահ եմ, որ փնթի, չհիմնավորված, իրականության հետ կապ չունեցող ծրագիրը կազմել էին առնվազն երկու նպատակով՝

Ա. Որպեսզի գիտակից, խելացի, մասնագիտական տրամաբանություն ունեցող անձանց ներքաշեն հիմար, անիմաստ վիճաբանության մեջ, իսկ անգրագետ մարդկանց ուղեղում ներդնեն հիացմունքի, կռապաշտության, ակնածանքի, անհատի պաշտամունքի բաղադրիչներ՝  ի փառս նոր իշխանության առաջին դեմքի և յուր ընտանիքի։

 Բ. Երկրորդ կետը բավականին խոր վերլուծության կարիք ունի, քանի որ հստակ նշվել էր ինչ -որ կոնկրետ  թվական, սահմանագիծ, որին հասնելու համար ՀՀ նոր ղեկավարը պետք է առնվազն 30 տարի անընդհատ հաղթեր համապետական բոլոր հերթական և արտահերթ ընտրություններում և մնար իշխանության ղեկին։

Փաստացի,  առանց ավելորդ ձևականության,  մարդկանց հրամցնում էին մի կուսակցության, մեկ անձի 30 տարի իշխանության մնալու կրքոտ ցանկությունը և դրա սահմանադրական հնարավորությունը։

Դրան,  իհարկե,  նպաստելու էր այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության մեջ Սերժ Սարգսյանի սահմանադրագետ Հրայր Թովմասյանի ձեռքով ներառվել էր մի նորմ, ըստ որի՝  նույն անձի կողմից երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու սահմանափակումներ այլևս չկան։

«Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ օջախն է» վիճելի անձնատիրական լոզունգով ապրող ՀՀ ղեկավարն  իշխանատենչության մասին սահմանադրական նոր իրողության մասին չէր խոսում, դրա համար էլ որոշ չկայացած գրաճանաչներին հանձնարարեցին երկնել վեց հնգամյակի մասին տխմար ծրագիրը, որը յուրօրինակ անոնս և հայտ էր 30 տարի երկրի բարձրագույն պաշտոնն ունենալու հավակնության մասին։

Դե, մի կողմից էլ չի կարելի մեղադրել մարդկանց։

Մարդն իր տեսակով ձգտում է հարմարավետության, կենցաղային կոմունիզմի, մշտական ուշադրության, գեղեցիկ, թանկարժեք հագուստի, զրահապատ ավտոմեքենաների, ընտանիքի բարեկեցության, հրամայողի դիրքի, ճամփորդությունների,  և ներկա նյութապաշտ իրականության մեջ դա չի ընկալվում որպես արտառոց հակում։ Բայց եթե այդ ամենի տակ դրվում է սահմանադրական սահմանափակումների բացակայություն, ապա դա ստանում է չարագուշակ բնույթ։

Իսկ ո՞ւր է տանում այդ ճանապարհը։

Միայն Աֆրիկա։

Մի զարմացեք։ Այո՛, միայն Աֆրիկայում է հնարավոր սահմանադրությունների վերաձևակերպման, փոփոխությունների արդյունքում յուրացնել երկրի բարձրագույն պաշտոնը 30 և ավելի տարի ժամկետով։

Որպեսզի ավելի պարզորոշ լինի մեր պնդումը, ստորև ներկայացնում եմ աֆրիկական մի շարք իշխանավորների կառավարման տևողությունը։

 1.Թեոդորո Նգեմա՝ (Հասարակածային Գվինեա) 43 տարի

2.Պոլ Բիիյա՝ (Կամերուն) 38 տարի

 3.Դեննի Նգեսսս՝  (Կոնգո) 38 տարի

 4. Իովերի Մուսսավենի՝ (Ուգանդա) 35 տարի

 5. Մսավաթի Երրորդ՝ (Սվազիլենդ) 35 տարի

6. Իդրիս Դենի՝ (Չադ) 31 տարի

 Այսպիսի առաջնորդների ցուցակը կարելի է շարունակել անվերջ, բայց սա Աֆրիկան է՝ աշխարհի ամենահետամնաց անկյունը, որտեղ տիրակալները ժողովրդին հավատացրել են, որ իրենք են միակ փրկիչը, և իրենց տիրապետությունն է միակ երջանկաբերը։

Որպես վերջաբան՝  ցանկանում եմ արձանագրել երկու իրողություն.

  1. Հայաստանը Աֆրիկա չէ։
  2. ՀՀ Սահմանադրության մեջ անհրաժեշտ է փոփոխություն, ըստ որի՝  կարգելվի մեկ անձի կողմից երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը և կսահմանվի անփոփոխ իմունիտետով նորմ պաշտոնավարման ժամկետների և քանակի վերաբերյալ։
Նախորդ գրառումը

Հայերն էթնիկ զտումներ, ցեղասպանություն են իրականացնում ադրբեջանցիների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հերթական հեքիաթները

Հաջորդ գրառումը

Գեղարվեստի ակադեմիայում նկարիչ չի՞ գտնվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Գեղարվեստի ակադեմիայում նկարիչ չի՞ գտնվել

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական