ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի վերցնում է մանդատը և դառնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նա մասնավորապես գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Այսուհետ պայքարը շարունակելու եմ այս կարգավիճակում՝ անդավաճան մնալով իմ սկզբունքներին։
Աստված պահապան մեր պետությանը և ժողովրդին»։
Հիշեցնենք, որ օրերս Մխիթար Զաքարյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել, և ըստ դաշինքի ցուցակի՝ հաջորդը Գառնիկ Դանիելյանն է։Գառնիկ Դանիելյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր