ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Այս մասին ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ:
«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը դժգոհել են, որ թեկնածուները խմբակցությունների հետ հանդիպումներ չեն նախաձեռնել: