Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ART CHRISTI. արվեստ՝ առանց սահմանների

Քրիստինե Մելքոնյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Այս օրերին Երեւանում է փարիզաբնակ հայազգի նկարչուհի Քրիստինա Մկրտչյանը: «Թանգարանների գիշեր» միջազգային միջոցառումների շրջանակներում իր սիրելի մայրաքաղաքում նա ներկայացրեց ճենապակու վրա նկարազարդման պերֆորմանս՝ արվեստասերներին ներկայացնելով իր արվեստի յուրահատկությունները:

Քրիստինա Մկրտչյանն ավարտել է Երեւանի ճարտարապետական   համալսարանը՝ ակուստիկ ճարտարապետ մասնագիտությամբ, ապա Փարիզի Պիեռ եւ Մարի Կյուրիի անվան համալսարանի ֆիզիկայի եւ ակուստիկայի ֆակուլտետը: Ստացել է դոկտորի գիտական   աստիճան:  2008 թվականից որպես նկարազարդող աշխատել է Hermes ապրանքանիշի ենթակապալառու Laure Selignac-ի արվեստանոցում, որը ճենապակյա նկարչության առաջատար ապրանքանիշներից մեկն է Ֆրանսիայում: Աշխատանքային երրորդ օրն է միայն հասկացել, որ հայտնվել է հայտնի ապրանքանիշի արվեստանոցներից մեկում:  Տարբեր երկրներում մասնակցել է ապրանքանիշի կազմակերպած ցուցահանդեսներին, ներկայացրել վարպետության դասեր:

«Պետք է խոստովանեմ, որ ճենապակու նկարազարդման ոլորտում ապրանքանիշի դեմքն էի, բայց հետո հասկացա, որ պետք է առաջ գնալ, քանի որ չկար դինամիկա: Բնության մեջ չկա դադար հասկացողությունը՝ կամ պրոգրես է, կամ՝ դեգրադացիա»,- նշում է Քրիստինա Մկրտչյանը:

Արվե՞ստ, թե՞ գիտություն. այս ընտրության առջեւ ստեղծագործողը հաճախ է կանգնում, սակայն 2016-ին կողմնորոշվեց դեպի արվեստը եւ հիմնեց իր սեփական ապրանքանիշը՝ ART CHRISTI: Այստեղ է, որ Քրիստինա Մկրտչյանը համատեղեց ճենապակու վրա նկարազարդելու տասնամյա փորձն ու հմտությունները, կարողություններն ու հայկական մշակութային ավանդույթները՝ համադրելով այն նորի ու ժամանակակիցի հետ:

Ստեղծագործողի աշխատանքները մեծ հետաքրքրություն են վայելում աշխարհի տարբեր երկրներում, ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում: Այդ հաջողությունը նա վերագրում է ոչ միայն իր շնորհին, այլեւ այն սկզբունքին, որ պետք է ոգեշնչվել հայկական մշակույթով, բայց նոր շունչ տալ. «Ազգային մշակույթի դետալի կողքին դնում եմ ժամանակակիցը, որ էկլեկտիկ հաշտեցնեմ անցյալն ու ներկան»:

Արդեն ութ տարի ART CHRISTI-ից բացի, Քրիստինա Մկրտչյանը շարունակում է համագործակցել նաեւ նույն՝ Laure Selignac-ի հետ. ճենապակու ոլորտում հայտնի կազմակերպությունն այժմ տնօրինում են ճապոնացիները: Ընկերությունը, որն այժմ միջազգային ցանց է եւ գործում է շատ երկրներում, Քրիստինա Մկրտչյանին ստեղծագործական առավել լայն հնարավորություններ է ընձեռել՝ սեփական մտահղացումներով ստեղծագործելու համար:

«Իմ աշխատանքի ընթացքում ես հաշվի եմ առնում համաշխարհային միտումները, մերվում լոկալ ճաշակի հետ: Եթե իմ գործերը գնում է ճապոնացին, չինացին, վրացին, հոլանդացին, դա պետք է հաճույք պատճառի, էսթետիկապես այնքան գեղեցիկ լինի, որ բոլորը ցանկանան ունենալ եւ ոչ թե խորանալ պատմության մեջ»,-նշում է Քրիստինա Մկրտչյանն ու վստահեցնում՝ արվեստը չպետք է սահման ձեւավորի շփման մեջ:

Նրա աշխատանքները ներկայացված են տարբեր ցուցասրահներում, հայտնի մարդկանց, արվեստասերների շրջանում եւ www.oasisart.com կայքում:

Իր արվեստը նախընտրողների հետ շփվելիս՝ արվեստի գործ ստեղծելիս,  Քրիստինա Մկրտչյանը սահմաններ չի գծում, սակայն շատ հաճախ դրանցում շատ նուրբ եւ առանց աղմկելու ազգայինի մասին է շշնջում՝ սա Հայաստանն է, իմացեք: Գուցե նաեւ այդ է պատճառը, որ նրա գործերում գերակշռում է կարմիրը՝ որդա՛ն կարմիրը:

Գիտությո՞ւն, թե՞ արվեստ. Քրիստինա Մկրտչյանը կրկին այս երկընտրանքի առջեւ է, սակայն մի բանում վստահ է՝ որն էլ ընտրի, իրեն առանց արվեստի չի պատկերացնում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Քաղաքի երախտավոր ճարտարապետի գեղանկարների ցուցահանդես Գյումրիում

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ավելի կայուն եւ անվտանգ Հայաստան փնտրելիս

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական