Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարսելի հայ մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանը կպարգեւատրվի

26/09/2020
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախության տոնի առթիվ Հայաստանում մի շարք երեւելիներ պարգեւատրվեցին հայրենիքի մեդալներով: Ապա հաջորդեցին հանդիսություններ, որոշվեց, թե ովքեր են մեր ժամանակների հերոսները: Առանձին մշակութային, հասարակական կազմակերպություններ էլ անմասն չմնացին տոնական տրամադրություն հաղորդելուց: «Համո Սահյան» պոեզիայի կենտրոնը դրանցից մեկն է, եւ որոշել է «Համո Սահյան. Ոսկե մեդալով» պարգեւատրել Մարսելի (Ֆրանսիա) Հայ մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանին: Վերջինիս Ֆրանսիայի քաղաքական էլիտան, մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները, դեսպանները, հայաստանաբնակները լավ են ճանաչում. նա հաճախակի է լինում Հայաստանում, աչքի է ընկել իր հասարակական, քաղաքական անմնացորդ գործունեությամբ, մի շարք բարեսիրական, կրթական, մշակութային նախաձեռնությունների հեղինակ է:

Հենց այդ գործունեության համար է, որ նա 1997թ.-ին պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով եւ Սփյուռքի  նախարարության Ոսկե մեդալով:

Կարո Հովսեփյանն աշակերտել է Փարիզի Մխիթարյան վարժարանում,  ապա Մարսելի գիտությունների համալսարանում։

Նա մաթեմատիկայի պրոֆեսոր է, հայերենի եւ քաղաքակրթության դասախոս, հրապարակախոս: Եղել է ՀՅԴ «Յառաջ» օրաթերթի աշխատակից եւ խմբագիր: Նա հիմնադիրն է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարիքների համար ստեղծված «Հայաստան» հիմնադրամի, եղել է Մարսելի հայ երիտասարդության մշակութային կենտրոնի նախագահը:

1995թ. եւ 2020թ. Մարսելի քաղաքապետարանի անդամ էր, 1998թ. եւ 2014թ.՝ Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի նախկին քաղաքապետ: Կ. Հովսեփյանը մշտապես ծառայել է հայ արվեստին եւ մշակույթին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 25.09.2020

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տնային ռեժիմում գտնվող մոսկվացիներին կմատակարարվի անվճար սնունդ և դեղորայք

Հաջորդ գրառումը

Թող ողջ մնա իմ ժողովուրդը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

Թող ողջ մնա իմ ժողովուրդը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական