Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ֆրանսիական բալետային համագործակցություն

ԱԶԳ
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ստորեւ ներկայացնում ենք ֆրանսիական «Լա Պրովանս» պարբերականի հունվարի 5-ի համարում լույս տեսած Մալիք Թեֆաի-Ռիշարի «Էքս-ան-Պրովանս. «Բարեկամություն» պետական պարախումբը հրավիրվել է ստեղծագործելու Պրելժոկաժի երիտասարդական բալետային խմբի հետ «Պավիյոն Նուարում»» հոդվածը, որի ենթավերնագիրն է՝ ««Բարեկամություն» պետական համույթի եւ Պրելժոկաժի երիտասադական բալետային խմբի նոր սկսվող համագործակցությունը նպատակ ունի պարի միջոցով կամուրջ ստեղծել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ»:

Գրեթե մեկուկես ժամ տեւողությամբ ինքնատիպ պարային ստեղծագործություն, Պրելժոկաժի երիտասադական բալետի խմբի տասներկու եւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի «Բարեկամություն» պետական համույթի տասներկու պարողների կատարմամբ. այդ ամենը՝ Երեւանի «Բարեկամություն» համույթի պարադիր, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար մենակատար Արսեն Մեհրաբյանի ղեկավարությամբ: Կներկայացվի թե՛ Երեւանում, թե՛ Էքս-ան-Պրովանսում:

Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության ֆոնին, անշուշտ, խիստ քաղաքական այս գայթակղիչ նախաձեռնությունը ծագել է Մարսելի «Ֆրանսիայի հայ երիտասարդության» (JAF) «Արաքս» համույթի գեղարվեստական ղեկավար Պասկալ Շամասյանի մտքում. «Չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի պարային շատ կայուն ավանդույթ՝ ուժեղ դասական հիմքով եւ շատ միաձույլ»,- բացատրում է նա, որը միջնորդ դարձավ հայ պարադիրի, կառավարման մարմինների եւ Էքս-ան-Պրովանսի «Պավիյոն Նուար» թատրոնի միջեւ՝ այս գեղեցիկ նախաձեռնությունն իրագործելու համար:

«Տղամարդկանց կատարման մեջ առկա են շատ ճկունություն եւ արագություն, կանանց պարագայում դրանք ավելի զգայելի են, սակայն երկու դեպքում էլ այդ կատարումները շատ ռիթմային են, համաժամանակյա ու տպավորիչ: Այս ծրագիրը նաեւ հնարավորություն է հայ պարողների համար՝ դուրս գալու իրենց երկրի սահմաններից՝ միջազգային ասպարեզում տեսանելիություն եւ գնահատական ձեռք բերելու համար: Առանց նման առիթների՝ նրանցից շատերը ստիպված են լինում արտագաղթել կամ համաձայնել պատահական աշխատանքի»:

Դիվանագիտական փափուկ ուժ

Պասկալ Շամասյանն իր գաղափարի մասին երկու խոսքով տեղեկացրել է Անն–Լորանս Պետելին: Վերջինս քաղաքային ընդդիմության անդամ է, Ազգային ժողովի պատգամավոր («Ռենեսանս» կուսակցություն) եւ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամություն խորհրդարանական խմբակցության նախագահ:  Ես հոկտեմբերին այդ մասին խոսել եմ Մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ Հայաստան կատարած այցելության ժամանակ, եւ նա հայտնեց, որ կաջակցի այդ նախաձեռնությանը 2024 թվականի տոնակատարությունների շրջանակներում առավել պատրաստ մշակութային նախագծերի շարքում,- ամփոփեց Անն-Լորանս Պետելը:- Սա իմ փոքրիկ ներդրումն է՝ որպես բարեկամության խմբակցության նախագահ եւ սա նաեւ դիվանագիտական փափուկ ուժի դրսեւորման մաս է, քանի որ Հայաստանն այսօր գտնվում է կրկին գլուխ բարձրացնող կայսրությունների՝ լինի Ռուսաստանը, թե Թուրքիան, լարվածության կենտրոնում»:

Քարտ Բլանշ

Ծրագրի գեղարվեստական մասով Արսեն Մեհրաբյանը ստացավ քարտ բլանշ եւ որոշեց բեմադրել ներկայացում Սերգեյ Փարաջանովի (1924-1990) մասին, որը համարվում է հայ (այն ժամանակ՝ ԽՍՀՄ) ամենամեծ կինոռեժիսորը եւ որի ծննդյան հարյուրամյակը պիտի տոնվի: «Մենք կներկայացնենք բեմադրություն այդ եզակի, յուրահատուկ մարդու մասին, որին ԽՍՀՄ-ը մի քանի անգամ դատապարտել ու կալանավորել է նրա արվեստի համար,- անգլերեն լեզվով բացատրեց պարադիրը:- Մենք կանդրադառնանք նրա թե՛ անձնական կյանքին, թե՛ ստեղծագործությանը՝ ցուցադրելով հատվածներ նրա ֆիլմերից՝ համադրելով ավանդական եւ շատ մոդեռն հնարանքներ: Պարից անդին, դա կլինի Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերի նշանավորում՝ տարբեր երկրների երկու պարախմբերի համագործակցությամբ, ինչը շատ մարտահրավերային է»: Իր հերթին, Պրելժոկաժի երիտասադական բալետի գեղարվեստական ղեկավար եւ «Պավիյոն Նուարում» ծրագրի համադրող Գիյոմ Սիարը չի թաքցնում իր ոգեւորությունը. «Մենք շատ ենք ուզում հանդիպել պարի այլ մշակույթների:  Պրելժոկաժ  երիտասադական բալետի պարողների համար, ովքեր հազիվ 20 տարեկան են, Երեւան գնալը հիանալի առիթ է»: Նախաձեռնությունն իրագործելու համար կարիք կլինի օժանդակության համար դիմել Մշակույթի հարցերով տարածքային տնօրենությանը, տարածքային, տեղական եւ քաղաքային վարչական մարմիններին: Օրացույցն առայժմ վերջնականապես հաստատված չէ, սակայն Պրելժոկաժի երիտասարդական բալետի պարողների լսումները կսկսվեն թերեւս փետրվարին: Ապա սեպտեմբերին Արսեն Մեհրաբյանը երկու-երեք շաբաթով կգա «Պավիյոն Նուար», իսկ երիտասադական բալետի պարողներն իրենց հերթին հոկտեմբերին երեք շաբաթով կմեկնեն Հայաստան, ինչից անմիջապես հետո էլ տեղի կունենա ներկայացումը Երեւանի օպերայի եւ բալետի պետական թատրոնում: Իսկ Էքս-ան-Պրովանսում այն հավանաբար կնախատեսվի «Պավիյոն Նուարում» 2025 թվականի սկզբին:

«Սերգեյ Փարաջանովի մեծարումից բացի- հիշեցնում է պատգամավորը,- 2024 թվականը կնշանավորվի Հայաստանի համար Ֆրանսիայում նախատեսված միջոցառումներով. նախ փետրվարի 24-ին՝ ազգությամբ հայ ֆրանսիական Դիմադրության մարտիկներ Միսաք եւ Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփումը Փարիզի Պանթեոնում: Ապա Ֆրանսիայի ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունը՝ մայիսի 25-ին»:

Ֆրանսերենից թարգմանությունը՝ ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Լուսանկարում` Պրելժոկաժի երիտասադական բալետի գեղարվեստական ղեկավար եւ ծրագրի համադրող Գիյոմ Սիարը եւ Երեւանի Բարեկամություն համույթի պարադիր, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար մենակատար Արսեն Մեհրաբյանը:

Նախորդ գրառումը

«Կարոս խաչ» վիպասքը՝ երաժշտական նոր մեկնաբանմամբ հայ բեմին

Հաջորդ գրառումը

Մեր դեմ մեծ պատերազմ է հայտարարված

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Մեր դեմ մեծ պատերազմ է հայտարարված

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական