Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրենի եզերքներից քաղված ստեղծագործություններ՝ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանից 

12/06/2026
- 12 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Օրերս լրացավ անվանի կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Խաչատուր Մարտիրոսյանիծննդյան 82-ամյակը: Եվ սա լավագույն առիթն է ներկայացնելու իր կյանքը բոլորանվեր երաժշտությանը նվիրած անձի կյանքն ու գործը: Խ. Մարտիրոսյանի ստեղծագործությանը ծանոթացել եմ վերջին տասը տարիների ընթացքում տարբեր համերգների շրջանակներում հնչած երկերն ունկնդրելով: 2016-ին էր, որ Հայ կոմպոզիտորական արվեստի յոթերորդ փառատոնին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանիկատարմամբ առաջին անգամ հնչեց Խ. Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիան՝ ջութակի եւ նվագախմբի համար: Ամիսներ անց Հարություն Թոփիկյանիղեկավարությամբ Երեւանի կամերային երգչախումբն իր հոբելյանական համերգին ներկայացրեց Խ. Մարտիրոսյանի աշխատանքային երգերի շարանից «Սանդի երգը»:

Նույն տարում կայացավ եւս մի պրեմիերա. «Արեւի կարոտը» երգաշարը՝ արդի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին հնչեցրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ հեթանոս պաշտամունքից մինչեւ մերօրյա խորհրդապաշտության հունչերը երգչուհի Հասմիկ Ասատրյանի ձայնով հասցնելով ունկնդրին:
 
Հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները պահպանելով՝ Խ. Մարտիրոսյանը ներկայի մեջ վերականգնել-վերստեղծել էր հնոց գեղագիտության կնիքը կրող, բայց եւ արդի երաժշտական մտածողության սահմաններում տեղավորվող երկեր, ինչն էլ թույլ է տալիս ասելու, որ այդ ստեղծագործությունները կարելի դասել նույն դպրոցի ներկայիս ձեռքբերումների շարքը:

–Հայ մարդու մտորումներն են, առօրյա ուրախությունները, կարոտալի զեղումները, անցյալի կորուստների ու դժվարությունների վերապրումները եւ դեպի լույսը ձգտումն ու տենչը,- իր այս ստեղծագործության մասին է խոսում հեղինակը:- Անձնազոհ պայքարի մասին է նաեւ, մեր հուշարձանների խորհրդի, հաղթանակի ու ազգի հարատեւության: Տիեզերական լուսատուն էլ ջերմություն է բաշխում երկրին ու մարդուն եւ պատգամում՝ պայքարի միջոցով ձեռք բերվածը սերունդներին փոխանցել:

Հաջորդիվ խոսեմ սիրո անհասանելիության զգացողությամբ երեք ռոմանսների մասին, որ լսել եմ «Տաղարան»-ի մեկ այլ համերգին: Անշեջ կրակը սրտում պահած դիցուհու հանդեպ անմարմնական սիրո մասին են կոմպոզիտոր Խ.Մարտիրոսյանի բանաստեղծական տողերը («Շողում է աստղը երկնքում»), որոնց հենքի վրա էլ հյուսել է իր ռոմանսը: Հուզական շնչով երաժշտական պատում է տարիք չհարցնող զգացմունքի մասին՝ անհասանելիությունից գուցե ծնված դրամատիկ շնչով: Թեքեյանի խոսքերով երկու ռոմանսներն էլ՝ նույն կոմպոզիտորի հեղինակությամբ, դարձյալ անհաս սիրո զգացմունքից ծնված գործեր են («Ասուպներ», «Փափագ»): «Զայն հեռուեն պաշտեի»՝ ոգորում է սիրահարը. քնքշության ծարավի միայնակ դեգերուն հոգու անձկալի կանչն են թե՛ բանաստեղծական տողերը, թե՛ դրանց հենքի վրա գրված ռոմանսները: 

Յոթը թիվը խորհրդանշական է Խ. Մարտիրոսյանի համար. 7 ուսուցիչ է ունեցել, անցել է 7 անհատի արվեստի «դպրոց»: Առաջինն իր հայրն էր՝ ջութակահար, ֆրանսերենի ուսուցիչ Վարդան Մարտիրոսյանը: Իրանից հայրենադարձվելով՝ ուսանել է, նախ, Սուրեն Մարդանյանին, ապա՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Աթանես Մատինյանին, Ստեփան Ջրբաշյանին, Երեւանի կոնսերվատորիայում՝ ջութակահար՝ Հրաչյա Աբաջյանին, Էդվարդ Միրզոյանին, Գրիգոր Եղիազարյանին:

–Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում սովորելուն զուգընթաց աշխատում էի Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես ջութակահար,- հիշում է Խ. Մարտիրոսյանը:- Այն ինձ համար «դարբնոց» էր. հայկական եւ արեւմտաեվրոպական բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներ, ձայնագրություններ «Ոսկե ֆոնդի» համար, մասնակցություն համերգների՝ Օհան Դուրյանի, Ռաֆայել Մանգասարյանի, Հակոբ Ոսկանյանի, Վարդան Այվազյանի, Չարեքյանի, Քաթանյանի, այլոց ղեկավարությամբ:

1974-ին նրան հրավիրեցին դասավանդելու կոնսերվատորիայի ժողստեղծագործության կաբինետում՝ որպես ժողովրդական երգերի եւ գործիքային նվագների վերծանության դասատուի: Համարվում է, որ Մարտիրոսյանի թողած ամենամոնումենտալ հետքը հայ մշակույթում չորս տասնամյակների ֆոլկլորագիտական գործունեությունն է: Նա շրջել է Հայաստանի տարբեր շրջաններով՝ գրի առնելով եւ նոտագրելով 4000-ից ավելի ժողովրդական նմուշներ: Նրա կազմած «Անի 1» ժողովածուն եւ բազմաթիվ հրատարակված երկերը հայ երաժշտագիտության իսկական հարստությունն են, ինչի համար նա արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Այն տարիներին հավաքած պաշարն էր, թերեւս, հիմք հանդիսացել իր բազում ստեղծագործությունների, մասնավորապես՝ «Հայրենի եզերք» վոկալ-սիմֆոնիկ շարքի արարման համար: Աշխատանքային երգերի այդ յուրօրինակ շարանում ինձ համար հայտնություն էր «Սանդի երգը»: Խաղաղ օր, լույս ու ջերմությամբ լեցուն գյուղամեջ տեսլացավ ինձ այն ունկնդրելիս. սանդ են ծեծում, աշխատանք ու բնություն են գովերգում, արարում եւ կյանք: Չի հասցնում մարել մի բակ ու տնից եկող երգեցողության ձայնը, նրա վերջին ակորդներին միանում է կողքի բակ ու տնից եկող նոր երգը, ու այդպես միահյուսված կառուցվում է նաեւ երգչախմբի ձայնը… Հարազատ, ականջահաճո եւ շատ հայեցի է այն, ինչ պատմվում է այս գործում. հուշ չէ միայն, հայ հին կյանքի կարոտ ու կանչ չէ զուտ, այլ երազ ու ապագա խաղաղ կեցության տեսլական…

–Ուսանողների հետ Հայաստանի շրջաններում հավաքել-ձայնագրել եմ ժողովրդական- աշուղական երգեր եւ գործիքային նմուշներ, վերծանել ու նորոգել դրանք,- պատմում է կոմպոզիտորը:-  Շուրջ չորս տասնամյակի ընթացքում ավելի քան չորս հազար նմուշ եմ հավաքել, վերծանել, պատրաստել հրատարակման: Միայն Անիի շրջանից քաղած նյութերի հիման վրա չորս հատոր է հրատարակվել: «Հայրենի եզերք» վոկալ-սիմֆոնիկ շարքը՝ մեներգչի, երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգային մշակումների փունջ է, որ ստեղծել եմ շուրջ քառասուն տարի առաջ ժողովրդական երգերի՝ իմ վերծանությունների հենքի վրա: Այն կազմված է երեք մասից՝ «Աշխատանքային երգեր», «Ծիսական երգեր», «Շուրջպարեր»-խաղիկներ, եզրափակվում է «Զուլո» կատակերգով: Յուրաքանչյուր մասում հատուկ ընդգծվում է տվյալ ժանրին բնորոշ մետրոռիթմն ու տեմպային առանձնահատկությունը. իր զգացմունքայնությամբ եւ նրբագեղությամբ գործն ունկնդրին պատկերացում է տալիս մեր ազգային արվեստի մնայուն կերտվածքների մասին, ինչի վրա հյուսվել են եւ շարունակվում են հյուսվել հեղինակային ձեռագրեր կրող նորօրյա ստեղծագործություններ:

Իմ ստեղծագործություններում հարազատ եմ մնացել հայկական լադա-ինտոնացիոն կառույցին եւ ավանդույթներին,- ընդգծում է կոմպոզիտորը,- աշխատել եմ ընդգծված երաժշտական «հյուսվածքով» շեշտել իմ հեղինակային մոտեցումը՝ հնարավորինս հաշվի առնելով համաշխարհային երաժշտական ժառանգության նմուշներում կոմպոզիցիոն լուծումները եւ դրանց արդիական դրսեւորումները:

Խմբերգեր՝ ժողովրդական երգերի եւ բանաստեղծությունների հիման վրա, պիեսներ՝ ժողգործիքների համար, մշակումներ եւ գործիքավորումներ, կոնցերտ՝ ջութակահարների անսամբլի համար, երգեր եւ գործիքային պիեսներ՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, մանուկների համար գրված երգեր… Սրանց զգալի մասի ձայնագրությունները տեղ են գտել ռադիոյի «Ոսկե ֆոնդում»: Հ. Թոփիկյանն առաջինն էր, որ անդրադարձավ իր խմբերգային ստեղծագործություններին: Հետո իր խմբերգերը կատարվեցին Տ. Հեքեքյանի, Կ. Ալեքսանյանի, Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ: Քառասունից ավելի երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, խմբավարներ են անդրադարձել իր գործերին: Նվիրումներ ունի տաղանդաշատ երաժիշտ կատարողներին եւ դիրիժորներին: Ալտահար Էդ. Տեր-Ղազարյանին է ընծայել վիոլա-պոմպոզայի եւ կամերային նվագախմբի համար գրված «Պոեմ-նվիրումը», «Զարթոնք» սիմֆոնիկ պոեմը ձոնել՝ Մինաս Ավետիսյանի հիշատակին, ալտահար Յանա Դարյանին է նվիրել ջութակի «Կոնցերտ ռապսոդիան», ջութակահար Սերգեյ Խաչատրյանին՝ «Կոնցերտ-ֆանտազիան», Հարություն Թոփիկյանին՝ «Հայրենի եզերքը», Սեդրակ Երկանյանին՝ «Արեւի կարոտը»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Այլախոհ ադրբեջանցին հայերիս խորհուրդ է տալիս…

Հաջորդ գրառումը

Իրինա Ձուցովա. Վրաստանի հայկական ժառանգության ուսումնասիրողը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

CNN-ի բացահայտումը. Ադրբեջանը Իսրայելի հետախուզական եվ ռազմական գործողությունների հենակետը Իրանի սահմանին 

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական