Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայից հայ». հայապահպան կենդանի մատյան՝ սերունդների համար

ԱԶԳ
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հայկական Հեռուստատեսության մեջ իր հետագիծը թողած հեռուստալրագրողներից է, Հայաստանի Ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը:

«Շրջադարձ», «Հայից հայ», «Եզերք», «Կոչեմ ապրողաց» …Սրանք հաղորդաշարեր են, որոնք եղել են մեր մշակույթը ճանաչելու, սիրելու եւ պահպանելու կոչնակ:  Նա, իսկապես, իմ սերնդի դաստիարակներից մեկն է, որն այդ հաղորդումներով մեզ է ներկայացրել մեր ազգի իրակա՛ն հոգեւոր նկարագիրը: Արփեն Մովսեսյանը չի շրջանցել նաեւ Սփյուռքը. հայտնաբերել է մեր ազգային կյանքում իրենց ավանդը բերած գործիչներին: Նրա հաղորդումները եղել են Հայաստանն ու Սփյուռքը միավորող հոգեւոր կամուրջ՝ որպես ամբողջական հային մեր մեջ կրելու պատգամ: Եվ այսօրվա մեր մշակութային դաշտի համար անչափ կարեւոր է, որ այդ հաղորդումների տեսաժապավենները վերածվեն գրքերի, չմնան արխիվում:

Տեւական աշխատանքի արդյունք է Արփեն Մովսեսյանի «Հայից հայ» գրքի ծնունդը,  ուր զետեղված են համանուն հաղորդաշարի՝ տարիների արդյունքում ստեղծված տեսաֆիլմերի, հարցազրույցների, էտյուդների բնագրից մի փունջ՝ մի բույլ մեծաց, որտեղ նորովի ենք ճանաչում ազգի երեւելիներին, մեր կողքին ապրող ու արարող մյուս արվեստագետներին, որոնք այսօր գուցե աննկատ են շատերի կողմից, բայց արժեք են դառնալու վաղվա սերնդի համար: Եվ նրանց նույնպես կարող էր ներկայացնել միայն տեսնելու շնորհով օժտված մտավորականը: Արփեն Մովսեսյանի «Հայից հայ»-ն էլ պարզապես հաղորդում չի եղել, ավելին է: Այս գրքում ընթերցողը գտնելու է մեր ազգային ինքնաճանաչողության բանալիները՝ մեր մեծերի միջոցով՝ Հովհաննես Թումանյանից մինչեւ Վարդգես Պետրոսյան, Լեւոն Խեչոյանից մինչեւ թարգմանիչ Անահիտ Բոստանջյան, Ռուսաստանում բնակվող, սակայն Հայաստանով ապրող արձակագիր Գայանե Փայտյան…

Հայ արվեստի բոլոր ոլորտներին է անդրադարձել Արփեն Մովսեսյանը. գրականություն, երաժշտություն, կինո, թատրոն, հոգեւոր կյանք, բարերարներ, ազգային բարերարներ…Գրքում կան բազմաթիվ ականատեսների, գիտնականների վկայություններ, մեկնաբանություններ, որոնք ներհյուսվելով մեր մեծերի թողած հոգեւոր-մշակութային ժառանգությանը՝ դառնում են արժեքավոր վավերագրեր: Ո՞վ է եղել հայը եւ ինչ հոգեւոր հենասյուների վրա պիտի խարսխի իր անցնելիք ճանապարհը: Մեր մեծերը ցույց են տալիս այդ ուղին՝ ամեն մեկը ի՛ր արվեստի լեզվով, եւ այս գիրքը ներբող է բոլո՜ր ասպարեզների մեր մեծերին… Եվ այս ամենը մատուցվել են Արփեն Մովսեսյանի ուրույն ձեռագրով ու գեղարվեստա-վավերագրական հնարքներով, ազգային ոգով…Գրքի խորագրերն էլ ավելի քան խոսուն են՝ «Եթերային գիր», «Եթերային գույն», «Եթերային հնչյուն», «Եթերային տուն», « Եթերային բարություն», «Եթերային կյանք»…

Նշենք մի կարեւոր գործոն. ընթերցողը բացառիկ հնարավորություն է  ունենալու միաժամանակ  հղումներով դիտելու այդ բոլոր տեսաֆիլմերը՝ շնորհիվ  գրքի համապատասխան էջերում տեղ գտած QR կոդերի:

Արփեն Մովսեսյանն իր գործունեության եւ «Հայից հայ» հաղորդաշարի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների, որոնք շարունակ կարելի է թվարկել. ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, Արցախի  «Երախտագիտության» մեդալ, «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալ…

Բազմաթիվ են եղել նշանավոր մարդկանց գնահատանքի խոսքերը Արփեն Մովսեսյանի «Հայից հայ» հաղորդաշարին: Յուրաքանչյուրի խոսքը վկայությունն է այն բանի, թե ինչ դեր է ունեցել հաղորդաշարը Սփյուռքում հայապահպանության հարցում:

…2023 թ. դեկտեմբերի 13-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ Արփեն Մովսեսյանի «Հայից հայ» գրքի շնորհանդեսը՝ ջերմ մթնոլորտում: Մեր մեծերի մասին նրա պատմությունները այնպես էին փոխլրացնում միջոցառմանը ներկա արվեստակիր ընկերների գնահատանքի խոսքին ու ելույթներին, որ ձեւավորվել էր իրական մշակութի հենց ա՛յն մթնոլորտը, որի պակասն ու անհրաժեշտությունը զգալի է այսօր՝ մեր երկրի նկարագիրը, հոգեւոր դաշտը վերականգնելու համար: Էկրանին պարբերաբար ցուցադրվում էին հատվածներ «Հայից հայ» հաղորդաշարից:

Հեղինակի բեղմնավոր գործունեության ու ստեղծագործական կյանքի մասին ելույթներով հանդես եկան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, քաղաքական գործիչ Արամ Գասպարի Սարգսյանը, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, գրող Վրեժ Սարուխանյանը, ռուսաստանաբակ արձակագիր Գայանե Փայտյանը, գրող Արթուր Հայրապետյանը… Գեղարվեստական կատարումներով հանդես եկան օպերային երգչուհի Արմենուհի Սեյրանյանը, գրող, երգիչ եւ երգահան Արսեն Համբարյանը, աշուղ Նազելի Գրիգորյանը: Միջոցառումը վարում էր եւ գրքից հատվածներ էր ընթերցում Գայանե Սամվելյանը:

Եվ այս գործը Արփեն Մովսեսյանն իրականացրել է իր կյանքի ուղեկից, ֆիզիկոս, օպերատոր Վահան Կարապետյանի օգնությամբ, ով միշտ եղել է բոլոր դժվարին նախաձեռնությունների կողքին: Ու ինչ-որ մի ստեղծագործական պահի Արփեն Մովսեսյանը այս առթիվ բանաստեղծություն էր գրել՝ նվիրված ամուսնուն եւ դա հնչեցրեց՝ իբրեւ խոսք երախտիքի: Դա անպատասխան չմնաց: Ֆիզիկոս, օպերատոր Վահան Կարապետյանն էլ տեղում հորինեց մի գեղեցիկ քառատող, որով գնահատեց Արփեն Մովսեսյանի ողջ ստեղծագործական կյանքն ու նվիրումը ազգին: Եվ սա հայ մտավորական ընտանիքի պատկերն էր, որտեղ եւ միայն այսպիսի  միջավայրում կարող էին ստեղծվել այն գործերը, որոնք տեսնելու են, կարդալու են բոլորը, սերունդները…

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Տադեուշ Բոհդան Իսակովիչ-Զալեսկի. (1956-2024)

Հաջորդ գրառումը

Համալրվում են գրադարանների ֆոնդերը

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական