Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայատառ թուրքերենով առաջին վեպը. «Ագապի». Հովսեփ Վարդանյան փաշա

20/10/2020
- Ազգային, Մշակույթ

Հետաքրքիր է, որ  թուրքերեն առաջին վեպը հրատարակվել է հայոց այբուբենի տառերով: Հայատառ թուրքերենով ստեղծագործությունների թիվը մոտ երկու հազար է: Հուսնու Օզյեգին  համալսարանի դասախոս  Մուրադ Ջանքարան նշում է, որ հայատառ թուրքերենով առաջին ստեղծագործությունները տպագրվել են  Վենետիկի և Վիեննայի հայկական հրատարակչություններում, ապա Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում:
1851 թ. Ստամբուլում լույս է տեսնում հայատառ թուրքերենով առաջին գործը՝ «Ագապի» վեպը:
Միայն 1991 թ. թուրքագետ  Ա. Թիեթզը վեպը վերածում է լատինատառի և հրատարակում ցույց տալով, որ «Ագապի» վեպը Թուրքիայում գրված և տպագրված առաջին ժամանակակից վեպն է: Այս վեպի հեղինակը Հովսեփ Վարդանյանն է, արևմտահայերի շրջանում առաջինը, ով ստացել է փաշայի տիտղոս:
Ծնվել է 1915թ. Պոլսում:  13 տարեկանում մեկնել է Վիեննա՝ ուսումը Մխիթարյանների մոտ շարունակելու: Վերադառնալով Պոլիս՝ ուսուցչությամբ է զբաղվել Պոլսի Ներսիսյան դպրոցում:
Հովսեփ Վարդանյան փաշան ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից էր: Ե՛վ գրող էր, և՛ դիվանագետ-քաղաքագետ, հրապարակախոս:


1837 թվականին, 22 տարեկանում Օսմանյան ծովային նախարարության գլխավոր թարգմանիչ է նշանակվել ( տիրապետել է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներին): 25 տարի բարձր պաշտոններ վարելով՝ ստանում է «փաշայի» , Բեյի տիտղոս, ֆրանսիական կառավարության կողմից  Chevalier de Lռgion d’Honneur շքանշան:
Նրա դիվանագիտական միտքը ժամանակի սուրն է եղել:
Պոլսահայ պարբերական մամուլի բացառիկ անուններից է Հովսեփ փաշան: 1852 թ.  Օսմանյան կայսրության տարածքում նա է հրատարակել առաջին երգիծաթերթը՝ «Շատախոս մարդու երգիծաթերթը», ընդ որում ՝ և՛ հիմնադիրն էր, և՛ խմբագիրը, և՛ նկարիչը:
24 տարի հրատարակել է  հայատառ թուրքերեն «Մէճմաայի Հավատիս» քաղաքական, գիտական, և այլ  բնագավառների պարբերականը,  հայատառ թուրքերեն «Թէրճիմանը Էֆքեար» թերթի գլխավոր խմբագիրն է եղել:
Երբ տպագրվում է «Ագապի» վեպը, հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անտոն Հասունյանի կողմից վեպը բանադրվում է և արգելվում ընթերցել՝ հակակաթոլիկական գիրք որակվելով: «Ագապին», սիրային պատմության շղարշով, ցույց է տալիս ժամանակի հայ կաթոլիկների և հայ լուսավորչականների պայքարը. վեպ գրված պապականության դեմ:


Ս.  Շտիկյանն  հետաքրքիր ուսումնասիրություն ունի «Ագապի» վեպի վերաբերյալ :
Բերելով «Նոյյան աղավնի» պարբերականում 1852 թ. տպագրված մի հոդված` ցույց է տալիս , թե այս վեպը ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել: Վեպի հեղինակը առաջադեմ մտավորական էր , նրա գաղափարները , բնական է որ պետք է ոչ միանշանակ ընդունվեին հետադիմական ուժերի շրջանում. « Ավելորդ է ըսել, թե այս տեսակ աշխատությունը որչափ օգուտ կրնա բերել ընթերցողներուն…Գուցե այս կերպիվ գերապատիվ բանադրողը օգնություն մը ընել կուղէ «Գաղ սատանայի» պատմության թարգմանողին, որպեսզի իրեն աշխատության պտուղը դյուրավ և շուտով վաճառվի»: 
Շտիկյանը նաև տալիս է բանադրանքի ամբողջական տեքստը.« Հռովմեական ուղղափառ եկեղեցին հոգևոր որդվոցը վրա ամեն իժիր(?)  իրեն գութն ու խնամքը ցցուցեր է, թե անսխալ վարդապետությամբ զիրենք կրթելով և թե ամեն կերպ մոլութենե զգուշացնելով: Ուստի, ուր որ ուղղափառ հավատքի կամ բարի վարուց վնասակար աղանդ մը կամ գրված մը տեսած կամ գտած է նե, շուտով վրա հասեր ու իրեն հավատացյալները հոգևոր վտանգներե ազատ ու անարատ պահելու ամեն կերպ  զգուշության միջոցները միշտ գործի դրեր է:Մենք ալ, այս օրերս տեսնելով «Ագապի հիքայեսի» անուամբ  գարերնուս ապականած մտքերով տաճկերեն շարադրված  ու հոս տպված գրքույկ մը , մեր հովվական  հսկողության պարտուցը հարմար քննեցինք զանիկա ու մեր  հանձնարարական ժողովեն ալ խորհուրդ հարցնելեն ետև, վերոհիշյալ գրքույկը մանավանդրարի վարուց ապականիչ ու երիտասարդական թարմ ոգին չարի գրգռող դասեցինք :Ասոր Համար մեր Հովվական ան պաշտոնեն կստիպվինք ծանուցանելու ձեղի, թէ այս գրքույկը բնական ու եկեղեցական օրենքներե արգիլված է, որն որ իրոք մենք ալ այս կոնդակովս կարգիլենք զանիկա կարդալու կամ պահելու և կը հորդորենք մանավանդ ծնողքները, որ այս վնասակար գիրքը իրենց տնեն հեռացնեն ու ամէն կերպիվ զավկներնին անկից զգուշ֊ ացնելու ջանան ։ Կը հուսամք, Աստուածասեր ժողովուրդ, որ ամենքնիդ ալ մեր այս հայրական ազդարարությունը մտիկ ընելով, ձեր որդիական ու քրիստոնեական պարտքերը կատարած պիտի ըլլաք  որորով մենք ալ ուրախ սրտիւ ձեղի Աստուածային օրհնությունը աոատորէն կը շնորհեմք » :
Այս բանադրանքը հակառակ ազդցություն է թողնում՝ նպաստելով գրքի արագ սպառվելուն: Սակայն, վեպը շուրջ մեկ դար մնաց անհայտնության մեջ: Հետագայում, վեպի առաջին գնահատողներից եղավ Միքայել Նալբանդյանը:


Նալբանդյանը նկատեց վեպում  հայ կյանքից բխած պատկերները և գնահատեց այն. ««Ագապին» արվետսի կողմից կարող է դիմանալ  խիստ քննության… մենք ցավում ենք և ցավելով չենք կարող չմեղադրել մեր պոլսեցի եղբայրակիցը , որ  մինչև այժմ հայերեն չթարգմանեցին …»:
Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին հաջողվեց ձեռք բերել վեպի ֆոտոպատճենը, թարգմանել և պատրաստել տպագրության:

  1. Ս. Շտիկյան, Նոր պարզաբանումներ «Ագապի» վեպի մասին, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ, 11(1956), էջ 104-105։
  2. «Նոյյան աղաւնի», 1852, համար՝60:
  3. Հղումը` http://basss.asj-oa.am/1343/1/1956-11(103).pdf

Նախորդ գրառումը

Մերօրյա հերոսներ (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Հաղթանակը վրա է հասնում այն պահին, երբ դու որոշում ես քո կյանքը նվիրաբերել․ Արթուր Դանիելյան

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Հայ պարողները մոսկովյան բալետի մրցույթում

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հաղթանակը վրա է հասնում այն պահին, երբ դու որոշում ես քո կյանքը նվիրաբերել․ Արթուր Դանիելյան

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական