Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույսի ելեւէջումներ կտավին  

Մելանյա Բադալյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ռոբերտ Էլիբեկյան – 85

Լույսը ամեն անգամ  նոր պատուհան է բացում  մտքերի, ապրումների, հույսերի: Ամեն նոր օր իր գույնն է բերում: Յուրաքանչյուր նկարիչ լույսը թարգմանում է իր ձայնով, մեզ տանում գույնի իր հետքերով:  

Ռոբերտ Էլիբեկյանի վրձինը ներդաշնակ է լույսի, նրա տարբեր երեւէջումների հետ, որտեղ նա իր նախընտրած լարերն ունի, երանգների լեզուն: Աշխարհի բազմազանության, բնության հարյուրհազարավոր ձեւերի, մարդկային կյանքի բարդ շարժերի մեջ ո՞ր երեւույթներն են նրան ավելի գրավել, որտե՞ղ է նա սեւեռել հայացքը եւ ինչպիսի՞ն է եղել գեղարվեստական արձագանքն այդ ամենի, ինչպե՞ս ենք թարգմանում նրա կտավների լեզուն` խորհրդավոր  խորհրդապաշտակա՞ն, միստիկակա՞ն, թատերայի՞ն:  Թերեւս յուրաքանչյուրը տեսնում է համաձայն արվեստի իր ընկալման, իմացության մակարդակի, կա նաեւ զգացողականը: Բայց այն,  որ նրա նկարչական արվեստը վաղուց է հանրային ճանաչման, գնահատման ու սիրո արժանացել,  փաստ է:

Կտավներին տեսնում ես հոսող գույներ. առաջինը դա է աչքի ընկնում,  հետո ֆիգուրները, որոնք գույների աստիճանաբար թափանցիկացող շերտերի միջից երեւում են շղարշավորված: Կտավից կտավ տիրապետող գույները,  որոնք հիմնականում մեղմ են, կարմիրը, կապույտը` ավելի ակտիվ, աչքերիդ առաջ այնքան արագ են հերթագայվում, որ մտապատկերներդ շարժանկարի են վերածվում այնպես, որ դրանց վրա կարող ես հյուսել քո պատմությունը, ստեղծել նոր աշխարհ, քոնը, քո սուբյեկտիվը: Կարծես բոլոր կտավները, դրանց պատմությունները շարունակում են միմյանց, այնքան կապված են թվում իրար: Եվ դա այդպես է, դա կյանքն է, մարդու, նկարչի ապրումների, զգացումների հոսքն է, հոգու շարժը` գոււյնի, գծի, պատկերի ձեւերով անցած կտավին: Դա է, որ հաղորդական, կենդանի է դարձնում նկարչի արվեստը, մտքեր է առաջացնում, երեւակայություն շարժում:

Գեղեցիկ է: Եվ, այո, նկարչի աչքը ամեն անկյունում որոնում է գեղեցիկը, կին, թռչուն, անձրեւ, ծառի մերկացող ճյուղ: Այդ նկարներում դրանք կարող են չնկատվել ուղղակիորեն, նաեւ իբրեւ սիմվոլ չդիտվել. ուշադիր աչքը դա կտեսնի առանձին դետալների մեջ, նկարչի ձեռքը ուղղակի այդ պահի մեջ այդպես է շարժվել:

«Ինչո՞ւ են հոսում այս գույները, հարցնում եմ ինքս ինձ,- ի՞նչ կա թաքնված այս շարժումների մեջ»:

Մի քանի անգամ հանդիպել եմ նկարչին, զրուցել բավական, փորձում էի խոսքի մեջ որսալ ստեղծագործության մոտիվացիան, ի՞նչ է նկարչությունն իր համար, ի՞նչ է արվեստանոցը` յուրօրինակ ապաստարա՞ն. ստեղծագործելու անհրաժեշտությունը  ապրելակե՞րպ է,  փախո՞ւստ իրականությունից, ինքդ քեզանից, սեփական մտքերի՞ց: Քիչ առաջ արվեստանոց մտած նկարչի հայացքը ի՞նչ է արձանագրել, ի՞նչ է առանձնացրել քաղաքի, իր փողոցի բազում անցուդարձերի մեջ` կանացի հայա՞ցք, դեմք, թաքուն մի ժպիտ, ծառի  սպասում, բակի կատուների վա՞զք: Մտապատկերային շարժանկարը կանգ է առնում մի տեղ, գունային հոսքերը խառնվում , ասիմիլացնում են դրանք` աշխարհը մեզ ամբողջության մեջ երեւացնելու: Իհարկե ես հասկանում եմ` որքան սուբյեկտիվ կարող են լինել բոլոր իմ այս ընկալումները:

Կյանքի գաղտնիքներից մեկը գարունն է, ամենասպասվածը,երբ կյանքը նորից թեւեր է առնում,դիպչում մարդկանց սրտերին: Նկարիչը գարնան բույրը, թեթեւությունն ու գեղեցկությունը պատկերում է կնոջ կերպարով: Այդպիսին է Ռոբերտ Էլիբեկյանի կտավներից մեկը` «Գարուն» (1992): Դեռատի կինը` օդի պես թեթեւ  սահող  գարնանային քամու մեղմությամբ: Կնոջը վերագրվող գաղտնիքներից մեկը` հմայքը, ներկայացվում է թափանցիկ կանաչ ֆոնին` քնքշորեն:

Նկարն ասոցացվում է Բոտիչելլիի «Գարուն», «Վեներայի ծնունդը» կտավների հետ` ոչ կատարման տեխնիկայով, ձեւով, կամ ոճով, այլ էներգիայի թեթեւությամբ, ներքին շնչառության տաքությամբ:

Թատրոնի մոգական աշխարհը.

Էլիբեկյանը թատրոնի, բեմի արվեստագետ է նաեւ,  երկար տարիներ է աշխատել այս ասպարեզում, բազմաթիվ բեմական դեկորներ,  զգեստներ է ստեղծել, թատերային, բալետային ներկայացումների  նկարիչ է:

Թատերական արվեստը իսկապես մեծ ազդեցություն  է ունեցել նրա գեղարվեստական մտածողության վրա: Եվ իր նկարչության մեջ  իրական կյանքի պատկերներն ու շարժերն էլ որոշակիորեն թատերայնացված են:  Նա չի օգտագործում առանձին դեկորներ, սիմվոլներ` ժպիտ, դիմակ եւ այլ, ոչ էլ թատերային հայտնի  ծաղրածուանման դեմքեր, նա իրական կերպարներին է տալիս այդպիսի զգացողություն. թատրոնի շունչ կա նրանցում: Գուցե դա է նաեւ պատճառը, որ կյանքի ու բեմի  սահմանները կտավի վրա խառնվում են հաճախ, արտիստիզմը թատրոնից դուրս նաեւ կտավներին է հայտնվում, կանայք հիմնականում բեմական կեցվածք ունեն` դիմաշարժով, նվաղուն հայացքներով քողարկված, միրաժային վիճակներում, որի` իմ տպավորությունը Ժամանակի մոռացությունն է, պահի կանգ առնելը:

Երեւակայական, տեսիլքային է աշխարհն այս արվեստում, այդպիսին է երեւում կյանքը նրան, նկարում է այն, ինչ ներսի տեսողությունից է գալիս: Բեմի շարժերը` թատերային, ո՜չ դրամատիկը, անցնում են կտավին, եւ այստեղ միտքդ դեմ է առնում անջրպետող, անտեսանելի վարագույրին, ու որքան փորձում ես ետ տանել, մինչեւ վերջ բացել չի լինում: Միրաժային վարագույրը հայտնվում է նկարի ու դիտողի միջեւ, թվում է մոտեցար լուծմանը, սակայն մտքիցդ, աչքիցդ արագորեն չքանում, անհետանում է: Ի՞նչ է հուշում թվացյալ վարագույրը, որ նկարից նկար հայտնվում ու միտքդ հեռացնում է գայթակղիչ գաղտնիքից: Այն, որ ամենը տեսի՞լք է, իլյուզիա՞, խաբկա՞նք իրականության: Գուցե:

Երբ անբացատրելի է մնում նկարը, երբ միտքդ չի որսում պատկերը, հուշել սկսում է գույնը: Նա է զգացմունքի հաղորդիչը, անմիջական կրողը նկարչի հոգու շարժերի, իսկ գույնը զգում ես անգամ ենթագիտակցորեն…

Վարպետի արվեստանոցի մեր մի քանի զրույցներից քիչ բան եմ հիշում, բայց մնացել է զգացողությունը մթնոլորտի. այն ազատ է, բաց, թափանցիկ, նաեւ կանոնիկ:  

Լույսը թափանցում է կենտրոնից… Պատերի նկարները, նաեւ ներքեւում պատերին հենվածները իրենց լռությամբ մասնակցում են զրույցին:

Տարիներ, երկար տարիներ առավոտյան դուրս է նա եկել տանից, քայլել ծանոթ փողոցներով դեպի արվեստանոց: Պատկերացնել, իհարկե,հեշտ չէ, թե որքան հույզ ու ապրում, ինչ մտքեր է նա բերել իր հետ, հետո ձեռքը տարել վրձնին, ներկերն ընտրել: Ու գույնը ամեն անգամ յուրովի է արձագանքել իրականությանը, օրվա իր տրամադրությանը` ստեղծելով հարուստ, երեւակայական ու գեղեցիկ աշխարհը Էլիբեկյանական նկարչության:

…Լույսն ամեն օր նոր ձեւով է թափանցում ստեղծագործողի հոգու պատուհաններից ներս, սկսումշարժն իր մտազգացական` պահի մեջ, պահի ազդեցությամբ հոսող, փոփոխվող: Այդպես` տարիների մենախոսություն նկարակալի առջեւ,  զրույց կտավի հետ, մտերմություն վրձնի հետ:

Եվ ահա կյանքի 85 տարին:

Նոր բացվող ապրիլյան թափանցիկ կանաչի գույն ունի օրն այս:  

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

Հաջորդ գրառումը

Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական