Տարիներ շարունակ ժամանակակից Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար քաղաքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում շարունակաբար տեղադրվում են հայտնի թուրք գործիչների արձաններ:
Այս պահին եկեղեցու բակի կենտրոնական հատվածում տեղադրված են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, հարակից տարածքներումՔյազիմ Կարաբեքիր փաշայի, հայտնի գրող Յաշար Քեմալի և հայտնի զվարճախոս Խոջա Նասրեդդինի արձանները: Սիվրիհիսարը հիմնադրել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 1-ինը
կոչելով Հուստինիանուպոլիս. Մեծ Կոմիտասի ծննդավար Քյոթահիանից գտնվում է մոտ 100 կմ հեռավորության վրա:
14-րդ դարի սկզբին քաղաքում ապրում էր մոտ չորս հազար հայաչքի ընկնելով հատկապես մշակութային գործունեությամբ: 1881թ.
հայկական թաղերի աղետալի հրդեհից իննը տարի առաջ, կառուցվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որի բակում էլ այսօր կանգնեցված են հարյուրավոր թուրքերի արձանները: 1883թ. կառուցվում է Ներսիսյան դպրոցն ու քաղաքի նշանավոր բաղնիքը:
1911 թվականին Սիվրիհիսարում հրատարակվել է «Անահիտ» խմորատիպ շաբաթաթերթը, հիմնվել բարեգործական միության մասշնաճյուղ, կազմակերպվել թատերական խումբ։ 1914 թվականին Սիվրիհիսարում ապրող մոտ 850 տուն հայերը զբաղվում էին հիմնականում այգեգործությամբ, արհեստներով, սանտրով, վաճառականությամբ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։
Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ 1918 թվականին Սիվրիհիսար վերադարձած 200-250 հայ ընտանիքները թուրքական կառավարության նոր հալածանքների հետևանքով ստիպված հեռացել են, և հայկ․ գաղութը 1920 թվականին վերջնականապես քայքայվել է։ Հունաստանում, Բուլղարիայում և այլուր ապաստանած սիվրիհիսարցիներից շատերը հետագայում ներգաղթել են Սովետական Հայաստան։