Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
08/05/2026
- 08 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրող, հրապարակախոս Արամ Անտոնյանի (1881-1952) Բոստոնում 1921 թվին լույս տեսած հայերեն հայտնի «Մեծ ոճիրը» գիրքը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի անգլերեն վերամշակված տարբերակով այսուհետ հասանելի կլինի օտարալեզու ընթերցողներին: Գիրքը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն փաստաթղթերի հավաքածո լինելու, այլեւ սկզբնաղբյուրային վկայություն լինելու հանգամանքով, քանի որ պարունակում է հայերին տարագրելու եւ բնաջնջելու պետական պաշտոնական ձեռագիր հրամաններ` ըստ օսամանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի: 1983-ին Թուրքիայի կառավարությունը փորձել է արժեզրկել Անտոնյանի այս աշխատությունը, պնդելով, որ Նայիմ անունով պաշտոնյա չի եղել, ուստի նրա հուշագրությունը կեղծ է եւ հորինված` հայերի կողմից: Միայն 2018-ին է, որ դոկտ. Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» հատորի հրատարակությամբ Անտոնյան-Նայիմ փաստաթղթային հուշագրությունը վերարժեվորվել է որպես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության պարտադիր սկզբնաղբյուրի:

Գրքի անգլերեն նոր հրատարակման առաջաբանն ու ուղեկցող հավելվածը գրել է դոկտ. Թաներ Աքչամը, որ ներկա է լինելու մայիսի 11-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանում նախատեսված հանդիսավոր շնորհանդեսին: Ներկա է լինելու նաեւ Գլենդեյլի քաղաքապետ Արտի Քասախյանը:

Արամ Անտոնյանը ծնվել է Կոնստանդնուպոլսում: Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է «Ֆրերների» ֆրանսիական վարժարանում: Կազմել է հայ գրականության դասագրքեր «Գանձարան» խորագրով: Խմբագրել է «Ծաղիկ» եւ «Լույս» գրական-գեղարվեստական շաբաթաթերթերը: Կյանքի վերջին տարիներին աշխատել է որպես տնօրեն Փարիզի Նուպարյան ազգային մատենադարանի:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ… անանդորր

Հաջորդ գրառումը

Իրանի դեմ պատերազմը նոր փուլ է թեւակոխում

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի դեմ պատերազմը նոր փուլ է թեւակոխում

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ. Զախարովա

28/05/2026

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. հայտարարել է ՌԴ...

ԿարդալDetails
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026

Վրաստանի նախկին նախագահ, շիզոֆրենիկ Սաակաշվիլին, մեզ խրստներ է տալիս` գովազդելով իր նման հիստերիկ Նիկոլին` թե բա նրան ընտրեք ու մի...

ԿարդալDetails
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026

Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական