Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ… անանդորր

Գեղամ Մկրտչյան
08/05/2026
- 08 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
6
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվ մինչեւ ե՞րբ են խախտվելու մեր երկրի կարգ ու օրենքները

Այնքան տառապած ու այնքան խաբված մեր երկիրը երկու օր դարձել էր Եվրոպայի քաղաքական համայնքի մի տեսակ կենտրոն: Հնչեղ անուններ ու դեմքեր եկան, գեղեցիկ խոսեցին, ժպտացին, մաս կազմեցին իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզչությանը եւ մեր ամբիոններից հակառուսականություն հնչեցնելով, գնացին՝ ամեն մեկն իր գործին ու շահին, մեզ թողնելով մեր մարտահրավերների ու հոգսերի հետ մենակ: Այս գագաթնաժողովի գուցե բուն ուղղվածության առումով խոսուն էր նախքան դրա սկսվելը՝ ամսի 4-ի առավոտյան, բրիտանական «Գարդիան»-ում հրապարակված հոդվածի երկվերնագիրն իսկ՝ «ԵՄ-ն ամրապնդում է կապերը Հայաստանի հետ՝ փորձագետներ ուղարկելով Ռուսաստանի միջամտությանը հակազդելու համար. երեքշաբթի դաշինքի առաջնորդները կանցկացնեն առաջին գագաթնաժողովը Հայաստանի հետ՝ Կրեմլի ազդեցության դեմ պայքարի ջանքերն ուժեղացնելու համար»: Ու նաեւ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրելը, նրան երեւանյան ամբիոն տրամադրելը…

Ախր Ռուսաստանը մեզ բարեկամ է թե ոչ՝ դա այլ հարց է, մենք դա մեկ անգամ չէ, որ  տեսել ենք: Բայց պաշտոնական Երեւանի կողմից այսպիսի «կտրուկ շարժում անելը», այս հակադիվանագիտական, բացահայտ թշնամական թվացող ժեստը մի տերության դեմ, որի ձեռքում են, առնվազն, մեր տնտեսական տարբեր ենթակառուցվածքներ, մեզ վրա էժա՞ն  կնստի, ու ի՞նչ հույսով է արվում: Հապա ինչի՞ համար էր վարչապետ Փաշինյանը ապրիլի 1-ին Պուտինի մոտ գնացել…

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների համար երեւի տեսանելի չէր եւ  հաստատ հետաքրքիր էլ չէր, որ այսօր մեր պետությունում իրական ժողովրդավարությունից ու օրինապահությունից միայն այդ բառերն են մնացել, իսկ ամեն ինչ վճռվում է գլխավոր պատասխանատու պաշտոնյա անձի կամքով ու քմահաճույքով: Դրա մի ցցուն դրսեւորումը մեր Եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ շարունակվող անօրինական ու, մեղմ ասած, անհամեստ արշավն է:  

Երբ «Ազգի» մի համարը տեխնիկական պատճառներով լույս չէր տեսել, ուզում էինք վրդովմունքով անդրադառնալ տեղի ունեցած ապրիլքսանչորսյան հերթական ավանդական երթի հետ կապված մի դրվագի: Մարդիկ պետության պաշտոնական պատվիրակությունից հետո հազար-հազարներով (թեեւ Հ1-ը կադրի տակ վազող տողով ընդամենը «հարյուրներով» էր գրել) գնում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության մեր բյուրավոր անմեղ զոհերի հիշատակին: (Ի դեպ, գոնե մեզ համար անընդունելի նորություն թվաց պաշտոնյաների այցի ուղեկցումը այդտեղ երկրի օրհներգի երգչախմբային բարձրաձայն կենդանի կատարմամբ: Դա լռությա՛ն վայր է: Հարգալից եւ առավել  տարողունա՛կ լռության): Երկրի ղեկավարներն ավանդաբար միշտ, մինչ փաշինյանական այս արշավը, այդ օրը հուշահամալիր են գնացել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին: Հիմա ոչ միայն նրա հետ չեն գնում, այլ նաեւ Հանրայինի լուրերի երեկոյան հիմնական թողարկումից կաթողիկոսի այցի դրվագն ամբողջությամբ հանված, դուրս էր թողնված… Ի՞նչ իրավունքով:

Եվ կասե՞ք՝ ինչո՛ւ պիտի Հանրային, այսինքն քաղաքացիների հարկերով պահվող հեռուստատեսությունը Աստծու ամեն օրը մեզ պարտադրի իր եթերում երկա՜ր ու անվերջ լսել երկրի ներկա վարչապետ պաշտոնյայի նորանոր անսովոր մտքերը, միակողմանիորեն դիտել, լսել նրա, իր թիմի նախընտրական քարոզչության նյութերը,  իսկ Հայ Առաքելական եկեղեցու օծյալ գահակալ, համայն հավատավոր հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի առջեւ փակ լինի եւ մենք էլ՝ գոնե նման կարեւոր առիթներով  նրան եթերում տեսնելու, կատարվող հոգեւոր կարգին հաղորդակից լինելու եւ իր հոգեշահ խոսքը լսելու իրավունքից զրկված: Չհաշված նույն այդ եթերում Հայ եկեղեցու առաջնորդի հասցեին տարբեր մեծ ու փոքր պաշտոնյաների բերանից երբ ասես հնչող անհարգալից արտահայտությունները:

Անկեղծ՝ չգիտենք ինչքան են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասություններն ու դրանց սահմանները, բայց այստեղ էլ որոշ լուրջ թվացող հարցականներ են առաջանում: Որքան հայտնի է, հունիսի 7-ի համապետական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես սկսվելու է մայիսի 8-ին: Իսկ ՔՊ-ի եւ երկիրը կառավարող նրա ղեկավարության նախընտրական քարոզչական այցերը, հիշում ենք, սկսվել են տխուր առումով մտապահված փետրվարի 28-ից, դարձյալ Հանրայինով ցուցադրված «ուրախ ավտոբուսով» ու անգամ, ներողություն, «պեռաշկի»-«կուկուռուզով», երբ նույն օրը անմիջապես մեր հարեւան երկրում բռնկվել էր տարածաշրջանին սպառնացող հայտնի ահեղ պատերազմական հրդեհը… Ժամկետից այսքան շուտ սկսված ու շարունակված այս քարոզչական կամպանիան օրենքի խախտո՞ւմ էր, թե՞ ոչ:

Եվ վերջապես՝ առավել տարակուսելին: Ըստ շրջանառված տեղեկատվության, ԿԸՀ-ն առաջիկա ընտրություններին մասնակցության համար առանց քվեարկության գրանցել է հայտ ներկայացրած մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Իբրեւ պետական իշխանություն իր իրավասությունները վերազանցած ՔՊ վերնախավը, շարունակելով սահմանադրական օրենքի կոպիտ խախտումը, Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու արտառոց քայլեր էր մտցրել անգամ իր նախընտրական ծրագրի մեջ՝ կաթողիկոսի պաշտոնազրկում, նոր կաթողիկոսի ընտրություն… Այսպիսի ծրագրով որեւէ միավորի գրանցումն արդյո՞ք օրինական կարող է համարվել ու նաեւ պատասխանատվություն չի՞ ենթադրում հանձնաժողովի եւ նրա անդամների համար:     

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ     

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եթե + Հպում 2»

Հաջորդ գրառումը

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական