Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե օտարերկրացին իրեն տեսնում է Հայաստանում, ապա պարտադիր պետք է սովորի մեր լեզուն. կրթության փորձագետ

01/07/2023
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետությունն օտարերկրացի աշխատանքային միգրանտներին պետք է ապահովի հայերենի ուսուցման դասընթացներով, որովհետև եթե այդ մարդիկ որոշել են մեր երկրում ապրել, անպայման պետք է փորձեն մեր լեզուն սովորել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ մենք գործ ունենք Հայաստան ժամանակավորապես տեղափոխված, պատերազմից փախած մարդկանց հետ։ Նրանք, գուցե, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում։ Իհարկե, նրանց փոքր մասը գուցե մնա, բայց հասկանալի է, որ մեծ մասն այստեղ ժամանակավոր են։

Դրա համար էլ հասկանալի է, որ հատկապես ռուս միգրանտները չեն ցանկանում հայերեն սովորել՝ նաև այն պատճառով, որ հայերը մեծամասամբ կարողանում են տարրական մակարդակի ռուսերենով շփվել։ Սա այն դեպքը չէ, երբ հայը գնում է Ամերիկա, Ռուսաստան կամ Ֆրանսիա՝ մշտական բնակվելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ մեծ թվով միգրանտների ներթափանցման ֆոնին փոքր ազգերը խնդիր ունեն ամեն կերպ պաշտպանելու իրենց լեզուն։

«Ճիշտ կլինի, որ մենք Հայաստանում հաստատված օտարերկրացիներին առաջարկենք հայերենի դասընթացներ։ Պետք է ժամանակ անցնի, որ տվյալ մարդը հայերեն սովորի, բայց որ պետք է պարտադիր սովորի, կարծում եմ՝ դա շատ տրամաբանական է։ Անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզսի աշխատանքային միգրանտը հաղորդակցման բազային բառապաշար ունենա։ Եթե օտարերկրացին իրեն տեսնում է մեր երկրում, ապա պարտադիր պետք է սովորի մեր լեզուն։

Ես էլ, եթե որոշեմ գնալ Չինաստան և այնտեղ ապրել, պարտավորված կլինեմ չինարեն սովորել, որպեսզի ավելի լավ աշխատանք ունենամ և ինձ ավելի անկաշկանդ զգամ»,- ամփոփեց կրթության փորձագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավինյանը լուծարեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը

Հաջորդ գրառումը

Բոլոր լույսերը միշտ պիտի վառվեն մեր ճանապարհին. Ղուկաս Սիրունյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բոլոր լույսերը միշտ պիտի վառվեն մեր ճանապարհին. Ղուկաս Սիրունյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական