Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ավինյանը լուծարեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը

Վերջապես Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը. տեղեկացնում է կինոռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը։

«Սրտանց շնորհավորում եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին և անձամբ Ավինյանին այդ կապակցությամբ։

Ինչպես և ասել էի դրա մասին ամիսներ առաջ, 50-նն անց մարդ եմ, վայնասուն չի լինելու: Իհարկե հորեղբորս և հորս ստեղծած թատրոնը թանկ է ինձ  համար, բայց նրանք նաև սովորեցրել են ԾԱՆՐ լինել։

Հետո…. չէ՞ որ պաշտոնը վարունգի պես բան է… Երևի քաղաքապետարանում դրա մասին մոռացել են»,-գրել է ռեժիսորը։