Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բոլոր լույսերը միշտ պիտի վառվեն մեր ճանապարհին. Ղուկաս Սիրունյան

Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի եղբայրը ՝ Արամը, մի գեղեցիկ հուշ է պատմել։

Ղուկասի և Արա Առաքելյանի հետ մեքենայով գնում են։ Հանկարծ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է մեքենան, մոտենում ու ներկայանում՝ պահանջելով համապատասխան փաստաթղթեր։

Ստուգումից հետո Ղուկասը հարցնում է.

_ Պարոն կապիտան, ինչու՞ ինձ կանգնեցրիք։

_ Պարոն փոխգնդապետ, տեսնում եք, այնտեղ կանաչ լույս է վառվում։

Ղուկասը հումորով ասում է.

_ Այո, տեսնում եմ, կանաչն էլ , կարմիրն էլ, դեղինն էլ, և, ընդհանրապես, կապույտն էլ, վարդագույնն էլ և բոլոր լույսերը միշտ պիտի վառվեն մեր ճանապարհին։

Ոստիկանը ժպտում է՝ բարի ճանապարհ մաղթելով։

Հուլիսի 1-ը Ղուկաս Սիրունյանի հիշատակի օրն է։