Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը… Որոշ ժամանակ անց  այդպիսի հնարավորություն չեք ունենա

Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում է ընդունել` ինձ «Մհեր Մկրտչյան» թատրոնից հանելը անվավեր ճանաչելով, բայց պաշտոնում չի վերականգնել…

Պատկերացնու՞մ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն ամեն դեպքում ունեմ:

Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի, քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:

Հա…« Մկրտչյան թատրոնը» ինձ համար շատ անձնական հարց է. դա կապված է իմ ազգանվան հետ…

Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել. բալկոնը կարևոր չի:

Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը… Որոշ ժամանակ անց  այդպիսի հնարավորություն չեք ունենա:

Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները:

Մհեր Մկրտչյան, ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին ղեկավար