Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տրանսպորտը կթանկանա. ամենաէժան փաթեթը կարժենա 9000 դրամ՝ 1 ամսվա համար

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ ձայներով  ընդունեց հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու և նոր սակագին  սահմանելու նախագիծը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի:

«Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա  հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայվում էին նախկինում և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց քաղաքապետ Ավինյանը:

Ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթներով  կտրվի տրանսպորտից օգտվելու անսահմանափակ հնարավորություն՝ սահմանված ժամկետի շրջանակում:

*Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։

*Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 հազար դրամ։

*Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 հազար դրամ:

Նոր սակագները կգործեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։