Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի կողմից փաստացի շարունակվում են ապօրինությունները և իրավունքի խախտումները

05/11/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել.

2024թ․ նոյեմբերի 4-ին «Գոյ» թատրոնը պետք է սկսեր իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

«Գոյ» թատրոնի շահերի պաշտպան Կարո Ասատրյանը և «Գոյ» թատրոնի անձնակազմը 2024թ․ նոյեմբերի 4-ին ժամը 11:00-ին մոտեցավ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, որպեսզի վերջինիս տնօրենին ներկայացնի պահանջ՝ «Դադարեցնել գույքի ապօրինի օգտագործումը և չխոչընդոտել «Գոյ» թատրոնի աշխատակիցների մուտքը թատրոնի տարածք:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը ընդունեց միայն ԶԼՄ-ներին և «Գոյ» թատրոնի երկու ներկայացուցչի:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը առանց լսելու «հյուրերի»՝ «Գոյ» թատրոնի անձնակազմի գալու նպատակը և պահանջը, օգտվելով մեծաթիվ տեսախցիկների և լրագրողների ներկայությունից իրեն իրավունք վերապահեց հանդես գալ մամլո ասուլիսի ֆորմատով, այնինչ «Գոյ» թատրոնի անձնակազմը եկել էր հստակ պահանջով: Չտրվելով սադրանքներին ` «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները դուրս եկան այդ հանդիպման սրահից:

Ինչ վերաբերվում է ՀՀ արդարադատության կողմից ի պատասխան 2024թ.-ի հոկտեմբերի 30-ի մեր գրությանը, պարզաբանենք՝

Արդարադատության նախարարությունն իր գրության մեջ, հղում անելով օրենքի դրույթները, վկայակոչել է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չէ մեկնաբանել դատական վճռի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալը, միևնույն ժամանակ ասում է, որ «…պարտավոր չէ որևէ բացատրություն տալ . պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել , վնասել դատարանի կամ դատավորի անկախությանը…»

Արդարադատության նախարարությունն, իր կողմից վերը նշված հանգամանքները շրջանցելով, այնուամենայնիվ մեկնաբանման կարգով անդրադարձել է բարձրացված հարցին:

Մեջբերում ենք՝ «… Հարկ է նշել, որ «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ քննարկվող դեպքում գործով հայցվորների կողմից ներկայացվել է ճանաչման հայց»:

Փաստ է, որ Արդարադատության նախարարությունը չի ծանոթացել դատական գործի նյութերին և հղում անելով «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությանը , հիմք ընդունելով այն ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՑԸ, որը դատարանը հետ է վերադարձրել, իսկ մեր կողմից վերադարձված հայցադիմումը շտկվել է՝ ՊԱՀԱՆՋԸ փոխվել և նորից ներկայացվել, արդեն որպես ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑ:

Վերադառնալով Արդարադատության նախարարության մեկնաբանությանը ` պետք է արձանագրենք, որ հստակ փաստված է՝ «Վարչական դատավարության օրենսգրքի ուժով վարչական ակտի կասեցումն օրենքի ուժով կասեցվում է միայն ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑԻ ներկայացման պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն»:

Ելնելով վերոգրյալից` այն է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն , պետք է կասեցվի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու, և օգտագործելու իրավունքը, քանի որ թիվ ՎԴ/2195/05/24 Վարչական գործի պահանջը բխում է ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑԻ տրամաբանությունից:

Այսօր էլ ևս Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի կողմից փաստացի շարունակվում է ապօրինություններ և իրավունքի խախտումներ։

Մենք հորդորում ենք՝

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դադարեցնել անօրինությունը և հետևողական ենք լինելու մեր խախտված իրավունքների պաշտպանության գործընթացին:

կցված են՝

1) Արդարադատության նախարարության գրությունը

2) Վարչական դատարանի որոշումը՝ Հայցադիմումը վերադարձնելու մասին

3) Վարչական դատարանի որոշումը՝ Հայցադիմումը վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու և ապացույց պահանջելու մասին

4) Վարչական դատարանի որոշումը՝ Երրորդ անձ ներգրավելու մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ում ընտրությունները մեկնարկել են

Հաջորդ գրառումը

«Պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատեւմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի». ՀՅԴ բյուրո

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

«Պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատեւմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի». ՀՅԴ բյուրո

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական