Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ում ընտրությունները մեկնարկել են

ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը:

 Վաղ առավոտյան երկրի արևելյան նահանգներում առավոտյան 6:00-ին բացվել են ընտրատեղամասերը:

Ամերիկյան մամուլը հրապարակել էր, որ նախագահի այս ընտրությանը, ըստ կանխատեսումների,  կմասնակցի ավելի քան 160 միլիոն ամերիկացի: 82 միլիոն քաղաքացի նախորդ շաբաթների ընթացքում արդեն վաղաժամ քվեարկել է: